Բաժիններ՝

«ՀայՌուսգազարդը» պատրասվում է 2014 թվականին ներդնել 9.2 միլիարդ դրամ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 18-ի նիստում նախատեսում է հաստատել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2014-2016 թթ.-ի ներդրումային ծրագիրը՝ 37 մլրդ 341.2 մլն դրամ ծավալով, որից 9 մլրդ 270.6 մլնը՝ 2014 թ. ընթացքում:

Մասնավորապես, ըստ որոշման նախագծի, Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի վերակառուցման ու ընդլայնման համար հաջորդ տարի կծախսվի 993մլն դրամ, գազափոխադրման համակարգի վերակառուցման համար՝ 2 մլրդ 69.2 մլն դրամ, գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով՝ 471.1 մլն դրամ, գազաբաշխման համակարգի վերակառուցման համար՝ 2 մլրդ 886.2 մլն դրամ, գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով՝ 2.5 մլրդ դրամ: Ընկերությունը կշարունակի նաև նոր բաժանորդների միացումը համակարգին, այդ նպատակով 2014-2016 թթ-ին հատկացնելով 770.3 մլն դրամ, որից հաջորդ տարի՝ 332.5մլն դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս