Պետրիկաս․ ԵՄ-Հայաստան հարաբերություններին միջամտել են. «Ազատություն»
Եվրամիությունում նախագահող երկրի՝ Լիտվայի դեսպանը բարձրաձայնում է Բրյուսելի հետ Երևանի հարաբերություններում տեղ գտած միջամտությունների մասին: Թեև այսօր «Ազատության» հետ զրույցում դեսպան Էրիկաս Պետրիկասը չի մանրամասնել, թե ո՞ր երկրի միջամտության մասին է խոսքը, սակայն, գաղտնիք չէ, որ Եվրամիության պաշտոնյաները, հայաստանյան քաղաքական ուժերը, փորձագիտական հանրությունը բարձրաձայնում են Ռուսաստանի կողմից գործադրած ճնշումների մասին:
«Շատ կարևոր է նշել, որ Վիլնյուսում Եվրամիության ու Հայաստանի միջև ստորագրվեց համատեղ հայտարարություն: Մենք սակավ ենք անդրադառնում այս հայտարարությանը, սակայն այն շատ կարևոր է, որովհետև այս հայտարարությունում դուք կարող եք տեսնել բոլոր ձեռքբերումները, որոնք ստացվել են ԵՄ ու Հայաստանի միջև նախորդ երեք տարիների ընթացքում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում,- ասում է դեսպանը,-Մենք պետք է շարունակենք մեր հարաբերությունները: Այդ հայտարարության մեջ շատ պարզ, հստակ գրված է, որ մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը Հայաստանի հետ: Սա ամենակարևոր մեսիջն է, որ մենք կարող ենք հղել այսօր: Կարևոր է նաև, որ դռները չեն փակվելու Հայաստանի առջև՝ չնայած տարբեր կարծիքների, չնայած տեղ գտած տարբեր միջամտությունների»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի