Ֆեյսբուքի հայաստանցի օգտատերերի թիվը հասել է 560 հազարի

Facebook-ից օգտվողների թիվը Հայաստանում կրկին սկսել է աճ արձանագրել՝ վերջին երեք ամսվա «անշարժ» վիճակից հետո: Այսպես, դեկտեմբերի երկրորդ կեսին Հայաստանից նշյալ սոցցանցն ունի 560 000 ակտիվ օգտատեր։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` հասկանալի է, որ սրանց մի մասը մարքետինգային, քաղաքական ֆեյքեր են, սակայն դրանց թիվն աշխարհում չի գերազանցում 5-7%-ը։
Ըստ Ս.Մարտիրոսյանի` քանի որ Հայաստանում էլ ընտրություններ չկան, մեզ մոտ ևս այդ թիվը չի կարող մեծ լինել, այն կարող է լինել մոտ 25-40 հազար:
Փորձագետը նշում է, որ Հայաստանի բնակիչների շրջանում, Facebook սոցիալական ցանցի աճից բացի, մոտ մեկ տարի կանգնած էր նաև Odnoklassniki-ի հայաստանյան օգտատերերի թվի աճը, ինչը վերջին երկու ամսվա ընթացքում սկսել է կտրուկ աճ արձանագրել:
«Կարծում եմ, որ վերջին երկու ամիսներին Facebook-ի և Odnoklassniki-ի հայաստանյան օգտատերերի աճը պայմանավորված է Հայաստանի մարզերում ինտերնետի աճով, քանի որ պրովայդերների միջև մարզերում ուժեղ մրցակցություն է սկսվել»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Նա նշեց նաև, որ Facebook-ից օգտվում է 13-39 տարեկան 480 հազար օգտագործող, իսկ 18-39՝ 380,000, ինչը նշանակում է, որ 13-18 տարեկանները շատ ակտիվ են, և այդ տարիքի մոտ 100 հազար ակտիվ օգտվող կա Հայաստանից:

faceeeebook

Տեսանյութեր

Լրահոս