
Ուկրաինացի միլիարդատերը լոնդոնյան մետրոյի կայարանը կգնի 80 միլիոն դոլարով

Բրիտանական իշխանությունները բյուջեն լցնում են հնարավոր բոլոր եղանակներով։ Նրանք անգամ պատրաստ են վաճառել մետրոն։ Reuters-ը գրում է, որ ըստ բրիտանական լրատվամիջոցների, որ Brompton Road կայարանը գնելու ցանկություն է հայտնել ուկրաինացի մի գործարար։ Կայարանը փակվել է 1934 թվականին, իսկ պատերազմի ժամանակ օգտագործվել է որպես ռազմաօդային ուժերի հրամանատարական շտաբ։ Անշարժ գույքը գնահատվում է 80 միլիոն եվրո, ինչը ԶԼՄ-ներին հիմք է տվել ենթադրելու, որ գնորդը միլիարդատեր է։
Գործարքը ամենայն հավանակությամբ տեղի կունենա երկու ամսվա ընթացքում։
Կայարանը գտնվում է Հարավային Քենսինգթոնի շրջանում, որի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի հարուստները։
Փորձագետներն այն կարծիքին են, որ կայարանի նոր տերը կվերածի այն խքեղ առանձնատան, որի տանքին հնարավոր է կառուցել այգի կամ ուղղաթիռի վայրեջքի տարածք։ Ոմանց կարծիքով էլ՝ կայարանի տեղում հնարավոր է կառուցել գիշերային ակումբ կամ ռեստորան։