«ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի հարցը՝ ԱԺ օրակարգում

168.am-ի տեղեկություններով` դեկտեմբերի 20-ին հրավիրվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգի ամենագլխավոր հարցը լինելու է «ՀայՌուսգազարդ» ընկերության Հայաստանի կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը փոխանցելու հարցը: Խնդիրն այն է, որ Հայաստանի պետության սեփականությունը հանդիսացող բաժնեմասը ռուսական պետական «Գազպրոմ» ընկերությանն է փոխանցվել միջպետական պայմանագրի միջոցով, իսկ այդ պայմանագիրը ուժի մեջ մտնելու համար պետք է վավերացվի խորհրդարանի կողմից:

Կարելի է չկասկածել, որ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի այդ պայմանագիրը, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը այն կհռչակի Հայաստանի տնտեսական և ռազմաքաղաքական շաերից բխող գործարք: Խորհրդարանական ընդդիմությունը ևս չի փորձի դեմ հանդես գալ այդ պայմանագրին՝ մտածելով Ռուսաստանի հետ իր հարաբերությունները չփչացնելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031