
Հիփոթեքային վարկավորման ծավալներն ավելանում են

2013 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Ազգային հիփոթեքային ընկերության (ԱՀԸ) կողմից վերաֆինանսավորվել է 83 հիփոթեքային վարկ` 765 մլն ՀՀ դրամ ծավալով: Ըստ ԱՀԸ տվյալների՝ 2013 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ ԱՀԸ կողմից վերաֆինանսավորված հիփոթեքային վարկերի ընդհանուր քանակը կազմում է 4103 վարկ` 32.1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով:
Նախորդ տարվա համեմատ հիփոթեքի պահանջարկն այս տարվա նոյեմբերի դրությամբ ավելացել է 36%-ով (2012 թ. նոյեմբերին տրվել է 3146 վարկ` 23.5 մլրդ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով):