 
                        Ավստրիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում 27-ամյա ուսանող է նշանակվել
 
                                    Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կղեկավարի իրավաբանական ֆակուլտետի 27-ամյա ուսանող Սեբաստիան Կուրցը, ով նաեւ դարձել է երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ նախարարը: Ավստրիական ժողովրդական կուսակցության երիտասարդական թեւի առաջնորդը նախորդ կաբինետում զբաղեցրել է ինտեգրացիայի հարցերով պետքարտուղարի պաշտոնը:
Փորձագետները նշում են, որ նոր նախարարը «քաղաքական տաղանդ» ունի, սակայն հարցադրում է արվում, թե արդյոք երիտասարդ գործչին կարող են լուրջ ընդունել: Պաշտոնաթող դիվանագետներց մեկը նկատել է, որ Կուրցը կարող է ղեկավարել ԱԳՆ-ն, «բայց արդյոք կարող է բանակցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի կամ Գերմանիայի ԱԳ նախարար Շտայնմայերի հետ: Դա դժվար է պատկերացանել»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        