Ձեզ որևէ մեկդ հարց չե՞ք տալիս՝ էդ հուսահատության համար քաղաքական ընդդիմության մեղքը չկա՞, որ 5 հոգով 15 երգ երգ եք երգում, թե՞ ձեզ նյարդայնացնում է այն հանգամանքը, որ հայտնվել եք քաղաքական ու քաղաքացիական պրոցեսների լուսանցքում ու այս ամբիոնն ուզում եք օգտագործել նոր դաշինքների համախմբման համար: Ի սեր Աստծո, ինչքան ուզում եք համախմբվեք, ինչքան ուզում եք միացեք:
Նասրալլահն իր այս հայտարարությունն արել է Բեյրութի հարավում իր հազարավոր կողմնակիցների առջև՝ կապված Աշուրա սգո տոնի հետ:
Օգտագործել է հարվածային բառապաշարի մի հուժկու զինանոց՝ զարգացնել, խթանել, բարձրացնել, հզորացնել, աջակցել, նպաստել, ամրապնդել, կատարելագործել, ընդլայնել, խորացնել, արդիականցնել, ներգրավել, բարեփոխել, կարգավորել, զորացնել, օժանդակել, նույնիսկ՝ հանրահռչակել։
Գործադուլն իրենում ընդգրկել է Թբիլիսին, Բաթումին, Խաշուրին, Գարդաբիանին:
Այդ մասին հայտարարել է հենց ինքը՝ Արընչը:
ԱԺ ՀԱԿ պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է կառավարությանն ուղղված իր դիտողությունները՝ կապված 2014թ. պետական բյուջեի հետ։
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ Հրայր Կարապետյանն այս պահին կուսակցությունում որևէ քաղաքական պաշտոն չի զբաղեցնում, ունի փորձառություն, և պետությունը նպատակահարմար է գտել նրա փորձառությունը, կարողությունն օգտագործել` իբրև հյուպատոս:
Երևանի Սայաթ-Նովա փողոցի 10-րդ և 12-րդ շենքերի բնակիչները դիմել են ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին հետևյալ խնդրով. վերոնշյալ շենքերի դիմաց կառուցապատում իրականացնելու թույլտվություն է տրվել առանց հանրային լսումներ և քննարկումներ կազմակերպելու ու անցկացնելու ՀՀ օրեսդրության պահաջները հաշվի առնելու:
Վաղը՝ նոյեմբերի 15-ին, կայանալիք նիստում կներկայացվի ծերանոցների և գիշերօթիկ դպրոցների սննդի մատակարար հանդիսացած մի քանի օրինախախտ ընկերությունների պատասխանատվության ենթարկելու հարցը:
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քիչ առաջ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում (նախկին Հոկտեմբեր գյուղ) սպանվել է քրեական աշխարհում հայտնի «Թեփ» Արմենը, ով Հայաստան էր եկել աներոջ թաղման արարողությանը մասնակցելու համար:
Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 15-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Սակրավորների կողմից այն տեղափոխվել է անվտանգ տարածք:
Լինելով փոքր երկիր` Հայաստանը որոշակի առանձնահատկություններ ունի: Դրանցից մեկն էլ այն է, որ Հայաստանի բնակչության զգալի հատվածն ապրում է մայրաքաղաքում:
Ալեքսանդր Կվասնևսկին կանխատեսել է, որ եթե Վիլնյուսում չստորագրվի ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիրը, ապա այդ հարցը կարող է հետաձգվել անորոշ ժամկետով:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք Մաքսային միությանն անդամակցելու հեռանկարը և՞ս արտաքին անկայունությունների շարքում է: Ի պատասխան նախարարը հավաստիացրեց, թե Մաքսային միությանն անդամակցությունը մինչև 2014թ. «նեյտրալ անկայունության աստիճան ունի» ՀՀ տնտեսության վրա:
«Այսօր ես ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ մենք հնարավորություն ունենք ևս մեկ անգամ դիմելու «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին»:
Կվասնևսկին և Կոքսը հայտարարել են, որ դեռ վաղաժամ է խոսել այն մասին, որ Կիևը կատարել է բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար:
«Ես երեկ էլ ասացի, որ մեկ էջ չէ: Հ. Բագրատյանն այսօր ասաց, որ վեց տող է, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Բոլորդ էլ կարող եք վերցնել պետական բյուջեի 3800 էջանոց փաթեթը ու նայել, թե քանի՞ տասնյակ էջ է կազմում եկամտային մասը»
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խորհրդակցությանը ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանը որևէ կարծիք չի հայտնել քննարկվող թեմայի առնչությամբ: Ասում են՝ նա ամբողջ ընթացքում լուռ հետևել է Հրայր Թովմասյան-Դավիթ Հարությունյան իրավագիտական բանավեճին:
Վարակված կարտոֆիլի խմբաքանակները հայտնաբերվել են «Սադախլո», «Գեգուտի» և «Նինոծմինդա» մաքսային անցակետերում:
«Շնորհակալություն Ձեր ազնվության համար: Դուք ուզում եք ասել, որ Սահմանադրության 106 կետը չի իրականացվում: Շնորհակալություն, որ ազնվորեն ասում եք»
Երկուշաբթի օրն ԱԺ քառօրյայի մեկնարկի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հերթական անգամ բարձրացրեց արդեն 10 տարի ԱԺ քառօրյայի օրակարգ ընդգրկված և այդպես էլ խորհրդարանի կողմից չքննարկված և չվավերացված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիայի հարցը:
Պենտագոնը նման քայլի է գնացել Կոնգրեսի հետ խորհրդակցելուց հետո:
«Մի բան է իրական նվազումը, մեկ այլ բան՝ հասարակության ընկալումը: Իրավաբանական անձի գրանցումը կարող ես 15 րոպեում անել, ոչ մեկին չտեսնել ու ամենամեծ ցանկության դեպքում չես կարող կաշառք տալ: Նույնը կատարվում է ԶԱԳՍ-ում՝ երեխայի ծննդյան վկայականը կարող ես ստանալ ավտոմատ կերպով: Մոտ ժամանակները դա կլինի նաև ծննդատանը»:
ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը ձերբակալվել է: Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Աճուրդը տևել է ընդամենը 5 րոպե:
Հակոբ աբեղա Գրիգորյանը միայն վկայեց, որ նկարներում պատկերված տղան իր մորաքրոջ տղան է: Նա այդ ամենի մեջ մեղադրեց թատերագետ Լևոն Մութաֆյանին, ըստ հոգևորականի, հավանաբար, իր դեմ մաղձ ունի:
Նրանք Խորհրդին իրազեկել են բանակցային գործընթացի ընթացքի մասին, ինչը մասնավորապես վերաբերվում է նոյեմբերի վերջին պլանավորված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:
Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի նախկին տեսուչ Վահե Խաչատրյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Բնակիչները, սակայն, սպառնում են, որ այսուհետ միշտ անելու են ակցիաներ, ավելին՝ քանի որ Աշոտ Տոնոյանը «փախած է» Վրաստան ու բիզնես է անում, ուստի նրանք ստիպված կլինեն գնալ նրա տների մոտ ակցիա անել: