
Արմեն Մարտիրոսյանը Տարոն Մարգարյանին առաջարկել է չեղյալ հայտարարել շինարարություն իրականացնելու թույլտվությունը

Երևանի Սայաթ-Նովա փողոցի 10-րդ և 12-րդ շենքերի բնակիչները դիմել են ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին հետևյալ խնդրով. վերոնշյալ շենքերի դիմաց կառուցապատում իրականացնելու թույլտվություն է տրվել առանց հանրային լսումներ և քննարկումներ կազմակերպելու ու անցկացնելու ՀՀ օրեսդրության պահաջները հաշվի առնելու: Բացի այդ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տվել է եզրակացություն, համաձայն որի՝ խախտված է «Քաղաքաշինություն: Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» ՍՆԻՊ 2.07.01-89 շինարարական նորմի հավելված 1-ի «Հակահրդեհային պահաջներ» բաժնի 2-րդ կետի պահանջը:
Տվյալ տարածքի բնակիչները դեմ են արտահայտվում այդ կառուցապատմանը և պահանջում անհապաղ ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ նշված տարածքում կառուցապատումն արգելելու և տրված թույլտվությունը չեղյալ համարելու համար:
Արմեն Մարտիրոսյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետարանին առաջարկելով քննարկումներ կազմակերպել բնակիչների հետ և չեղյալ հայտարարել շինարարություն իրականացնելու թույլտվությունը: Նամակին կից ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրված եզրակացության պատճենը»:
«Բարև Երևան» խմբակցություն