Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ հաշվետվությունը՝ 2013 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ։
«Մաքսային միության ներքո առևտրային ընթացակարգերը, միանշանակ, կպարզեցվեն, կհստակեցվեն, դա կնպաստի ՄՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, առևտրային պայմանների դյուրացմանը և, բնականաբար, սա իր հերթին կնպաստի մրցակցության զարգացմանը Հայաստանում»,- 168.am թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.48-ին, մարվել՝ 22.20-ին:
Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վ․ Նիկոյանի նախագահությամբ։
Նոյեմբերի 14-ին, ժամը 14.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա աղջիկ` հայտարարելով, որ վնասվածքն ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով:
Ժամը 19:00-ի սահմաններում, Արգիշտի փողոցում, Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են` 38-ամյա Կամո Մալխասյանի վարած Mercedes Benz մակնիշի 80 RR 001 համարանիշի և 72-ամյա Գագիկ Աբրահամյանի վարած ЗИЛ 431-410 մակնիշի 43 ԼՏ 281 համարանիշի ավտոմեքենաները:
«Մի իրավիճակ է ստեղծվել, երբ նախկինում իրենց «եվրոպատենչ» հռչակած պետությունները ստիպված են գլխիկոր՝ կրկին դեմքով շուռ գալ դեպի Ռուսաստանը»
shamshyan.com –ի փոխանցմամբ` նոյեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Mercedes մակնիշի 30 ԼՕ 297 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, նշված ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով` հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ Մարատ Ստեփանյանը մահացել է, իսկ 1 […]
Նոյեմբերի 15-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1939թ. ծնված Ու. Հ-ի դին:
Նոյեմբերի 13-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Նոր Նորքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Քոչինյան փողոցի սկզբնամասից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արսեն Գ.-ին:
Հրատարակչությունն առաջարկություն է ստացել «Deutsche Bank AG»-ից, որը պատրաստ է գնել 96-ամյա ամսագիրն ու «Forbes.com» կայքը: «Deutsche Bank AG»-ի առաջարկի գինը չի նշվում, սակայն «Forbes Media LLC»-ն ծրագրում է այդ գործարքից առնվազն 400 մլն դոլար վաստակել:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն` ավագանու նիստերի օրակարգի նախագիծը կազմում է քաղաքապետը` քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազներկուշաբաթառաջ ներկայացրած նախաձեռնությունների հիման վրա:
Եվ այս կարգի անբարո պահվածք, երբ անընդհատ ասում ենք, որ չի կարելի այս հարցը հիշեցնել, բայց քաղաքական այդ գործիչ կոչվածները այլ ասելիք չունեն, թող թողնեն գնան իրենց տուն: Ղարաբաղի հարցը թող ոչ մեկ իրեն թույլ չտա շահարկել իր անձնական ամբիցիաների համար:
Նոյեմբերի 13-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ճանապարհի 15-րդ կմ-ի ոլորաններում սոճիներ են հատում:
Պարզվում է, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, համաձայն որի՝ ԱԺ պատգամավորները կալանավայրեր անարգել մուտք և ելք կատարելու իրավունք ունեն, տարբեր կերպ են մեկնաբանում իշխանության ներկայացուցիչները:
Քանի դեռ մենք չենք հեռացնում խրախճանքի մեջ գտնվողներին, մեզ ներկայացված պարտադրանքը, մեր հեռացման` արտագաղթելու վերաբերյալ, շարունակվելու է, իսկ թոշակ և աշխատավարձ ստացողները մնալու են նվաստացուցիչ պայմաններում և աղքատության մեջ:
Նոյեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես S140» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին բախվել է «ՄԱՆ» մակնիշի բեռնատարի, այնուհետև` համընթաց երթևեկող «ՎԱԶ-2109»-ի:
2013թ-ի նոյեմբերի 11-ից նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90,353,930 ԱՄՆ դոլար 404.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 99,147,129 ԱՄՆ դոլար 405.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել 2023 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական երկարաժամկետ արժեկտրոնային (AMGB1029A232) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Այդ գագաթաժողովը կարևոր նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախարարների կաբինետին կից ստեղծված Տերմինաբանության հանձնաժողովի փոխնախագահ Սայալի Սադիգովը:
Նոյեմբերի 16-ին, 20-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, 17-ից 19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Բնապահպանները քննադատում են Բրազիլիայի կառավարությանը՝ ողջ մարդկությանը բաժին ընկած ժառանգության հանդեպ նմանատիպ անտարբերություն ցուցաբերելու համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կարապետ վարդապետ Հարությունյանն ազատվել է Գուգարաց թեմում ստանձնած պարտականություններից և ծառայության կոչվել Ֆրանսիայի Հայոց թեմում:
Չինաստանի բնակչության աճն աստիճանաբար դանդաղում է, և մինչև 2050 թվականը երկրի բնակչության մեկ քառորդից ավելին կազմելու են ավելի քան 65 տարեկան մարդիկ:
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը միանալու է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը, ինչը անհամատեղելի է (Եվրամիության հետ) Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման հետ:
Հետաքննության ընթացքում պարզվել է տաքսի ավտոմեքենայի մակնիշը` «Օպել Աստրա», որը վարել է 1986 թ. ծնված Արշակ Ա.-ն:
Կա մեկ թեմա, որն ինձ համար ներկայացնում է հատուկ կարևորություն:
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմել է 404.0 դրամ։ Դոլարն էժանացել է 0.43%-ով կամ 1.74 դրամով։ Բորսայում այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 2 միլիոն 650 հազար դոլար։