Նոյեմբերի 12-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանանդ գյուղից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Սերյոժա Գ.-ին:
Հատկացված ֆինանսական միջոցներով կբարեկարգվի Գեղարքունիքի մարզի Վաղաշենի նորակառույց դպրոցի տարածքը, կավարտվեն շենքի կահավորման մնացորդային աշխատանքները, կվերակառուցվի Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տանիքը, կշարունակվի Արարատի մարզի Մասիսի N 5 ավագ դպրոցի վերակառուցումը, կնորոգվի Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, ինչպես նաև ձեռք կբերվի քաղաքաշինական ծախսային ծրագրերով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման էլեկտրոնային համակարգի արդյունավետության վերաբերյալ հանրամատչելի տեսահոլովակ:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՄԱԿ-ի մոնիթորինգային մարմիններ ներկայացվող «ՀՀ բոլոր պաշտոնական թեմատիկ զեկույցների մաս կազմող հիմնարար փաստաթղթին» և ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել ապահովել դրա թարգմանությունը:
Տարոն Մարգարյանի մասնակցությունը «…հօգուտ հասարակական ու համերաշխ տնտեսության» խորագիրը կրող միջոցառմանն ուղղակի ծաղր է՝ ինչպես այդ միջոցառման կազմակերպիչների, այնպես էլ՝ մասնակիցների համար:
Նոյեմբերի 13-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևանի Մյասնիկյան պողոտայից Գայի պողոտա ընկած ճանապարահատվածում իրար են բախվել «Օպել» և «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենաներ:
Այսօր եթե խորհրդարանական ոչ իշխանական քաղաքական ուժերի ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան, Հրանտ Մարգարյան, Րաֆֆի Հովհաննիսյան, կանգնեն Ազատության հրապարակում, առանց խաղեր տալու ժողովրդի հետ և ասեն, որ պետության վիճակը վատ է, պետք է փրկենք երկիրը, հավատացեք, երկու ամսում իշխանափոխություն կլինի
Վերջերս զարգացում ստացած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դեմ պայքարի ընթացքում բազմիցս հնչել են տարբեր կարծիքներ և հիմնավորումներ օրենքի այս կամ այն կետի մասին, բայց հիմնականում խոսվել է օրենքի «պարտադիր» բաղադրիչի կիրառման՝ այսօր ժամանակավրեպ լինելու մասին:
Քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նիստը: Ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ մի քանի պատգամավորների նախաձեռնությամբ որոշում է կայացվել արտահերթ նիստում շարունակել 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը:
Ազնավուրը հավելել է, որ Ֆրանսիան լքել է կառավարության ու ԶԼՄ-ների հալածանքներից խուսափելու համար:
Ֆիլմը նախատեսված է մինչև 16 տարեկանների համար: Ֆիլմում առաջ է քաշվում վերամշակման գաղափարը որպես աղբից ազատվելու այլընտրանքային տարբերակ:
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործը քննող քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան ազատամարտիկի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկու ամսով երկարացնելու համար:
Ղրղզստանի իշխանությունները զգուշացրել են, որ ԱՄՆ-ի հետ չեն երկարաձգելու ավիաբազայի մասին պայմանագիրը, որի գործունեությունն ավարտվելու է 2014 թվականի հուլիսի 11-ից:
ՀՀ կառավարությունն ավելի վաղ ընդունած իր երեք որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, վերաբաշխում` 2013թ. պետբյուջեում և երկու ծրագրերի տնտեսումից առաջացած շուրջ 20 միլիոն դրամը հատկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը
Կատարվել են դեպքի վայրի զննություն և այլ անհրաժեշտ ու անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-3, արևելյան շրջաններում 5-6 աստիճանով:
Պարոն Բաբայանին և Արցախի Հանրապետության իշխանություններին ոչ թե պետք է անհանգստացնի Հայաստանի խորհրդարանում ԼՂՀ դե յուրե ճանաչման հարցի բարձրացումը, այլ Մադրիդյան սկզբունքները, որոնցում ամրագրված է Արցախի սահմանադրապատկան տարածքները հակառակորդին նվիրաբերելը, և որին իրենց համաձայնությունն են տվել ԼՂՀ պաշտոնական ճանաչման նախագիծը ՀՀ խորհրդարանում հետևողականորեն տապալող Հանրապետական կուսակցությունը և նրա ղեկավարը
Մոտ 35 ուսանող յոթ հայկական բուհերից հավաքվել են Երևանում՝ մասնակցելու բանավեճերի եզրափակիչ փուլին այսօր և վաղը:
Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլի պատվին թանգարան է բացվելու նրա հայրենի Քայսերի (Կեսարիա) քաղաքում:
ԵԱՀԿ-ին հայտնի այդ ի՞նչ նոր տեխնոլոգիաներ են, որոնք թույլ են տալիս շրջակա միջավայրին հասցվելիք վնասը սահմանափակել բաց հանքից մեկ մետր հեռավորությամբ:
Եվս 65 մարդ վիրավորվել է:
Այսօր ներկայացված 2014 թվականի պետբյուջեի նախագծում ինչպես միշտ ներկայացվեցին գեղեցիկ թվեր, հեռանկարային ծրագրեր և խոստումներ ժողովրդի կյանքի գալիք բարելավման մասին՝ աշխատավարձերի, կենսաթոշակների ավելացման արդյունքում:
168.am-ը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում (նախկին Հոկտեմբեր գյուղ) սպանվել է քրեական աշխարհում հայտնի «Թեփ» Արմենը, ով Հայաստան էր եկել աներոջ թաղման արարողությանը մասնակցելու համար: Ըստ ականատեսների՝ նրա վրա կրակել են «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայից:
Նոյեմբերի 13-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Գևորգ Բ.-ին:
«Պետք է շնորհակալություն հայտնենք հասարակական կազմակերպություններին, որոնք նախաձեռնող, շահագրգիռ և հետևողական էին այս հարցում, – հարցի առնչությամբ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը
Նա ընդգծել է, որ շաքարախտով հիվանդների քանակական աճ նկատվում է աշխարհի բոլոր տարածաշրջաններում, ընդ որում, ավելի հաճախ այն խոցում է երիտասարդներին և չունևորներին:
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել օրեր առաջ, Չինաստանի արևելքում գտնվող Չժեցզյան նահանգի Իու քաղաքում:
Նա կոչ արեց կառավարության ներկայացրած բյուջեի նախագծում տեսնել ոչ միայն բացասականը, այլև՝ դրականը: Նրա համոզմամբ՝ հնարավոր է համախմբել առկա ռեսուրսներն ու գնալ առաջ:
«Մենակ գիտեմ, որ այսօր ժամը 11-ի կողմ են հանդիպել, քանի որ նախագահը գնացել էր Արցախ, բայց հո հեռախոսով չեմ հարցնի, թե ինչ են խոսել, կամ ինչ է ասել նախագահը»:
Ավելորդ է խոսել տնտեսության առողջացման մասին, քանի դեռ տնտեսական ռեսուրսները կենտրոնացած են մի խումբ մարդկանց ձեռքին, քանի դեռ լավագուն բիզնեսը իշխանությունն է
Այսօր հանդիպել են նաև Ռուսաստանի ու Եգիպտոսի արտգործանախարարները: