Անհեթեթ սպանություն, որ երկու ընտանիքի ճակատագրեր խորտակեց:
Կարմիր գույնն օգտակար է մաշկային հիվանդությունների և հոդացավերի դեպքում։ Դեղին գույնը դրական ազդեցություն ունի լյարդի, ստամոքսի, լեղապարկի, նյարդային համակարգի վրա։
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի «168 Ժամ» թերթին տված բացառիկ հարցազրույցին, ասել էր, թե ՎՊ նախագահի բացատրությունները առանձնատան կառուցման մասով ավելի մեծ հարցեր են առաջացրել: Ավելին` ՀԱԿ պատգամավորն ասել էր, թե պարզաբանումը «հիրավի սենսացիոն բացահայտում է պարունակում»:
Այս տարվա նոյեմբերի 7-ին Սահմանադրական դատարանը 257 600 դրամով գնում է կատարել «Կամեյա» ՍՊԸ-ից։ E-gov.am կայքում, որտեղ ներկայացված են ՀՀ պետական կառույցների կողմից մեկ անձից կատարվող գնումները, որպես գնման առարկա նշված է պարզապես՝ ճաշկերույթ։
Վայք-Զառիթափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «ՎԱԶ-2199» մակնիշի 17 OS 107 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ գլորվել հարակից ձորակը. առանց հրդեհի բռնկման:
Նոյեմբերի 25-ին, ժամը 18.10-ին, ոստկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Գետառի 4-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Հրաչյա Ա:
Հայաստանում բնակչության բևեռացումը՝ ըստ սպառման և եկամուտների, նախորդ տարիների համեմատ ավելացել է: Ազգային վիճակագրական ծառայության մասնագետների իրականացրած ուսումնասիրության համաձայն՝ ըստ եկամուտների ցուցանիշի բնակչության բևեռացումն ավելի խորն է սպառման ցուցանիշի համեմատ
Հայաստանում աղքատության ցուցանիշի անկումը պայմանավորված է արտագաղթով: Նման համոզմունք 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արագած Ախոյանը:
Օդեսայից Երևան ուղևորվելիս «Ռենո» մակնիշի AB 1725 BB պետհամարանիշով բեռնատարը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300մ գլորվելով հարակից տնամերձ հողամասերը` վնասել տներից մեկի բակում կայանված «ՎԱԶ-2106» 88 VO 889 պետհամարանիշով ավտոմեքենան, ինչպես նաև հացատան պատն ու ծածկը:
Նոյեմբերի 25-ին, ժամը 17.00-ին, «Մերսեդես MԼ 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու:
Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
«Մենք կփակենք Հայաստան մուտքի բոլոր դռները նրանց առջև: Իհարկե, մենք չենք խրախուսում բանակ չգնալը ևս այս կերպ ազատվելը: Բանակը յուրաքանչյուր հայ երիտասարդի պարտքն է: Պարզապես այս ձևով գոնե նրանք կսկեն հայրենիք գալ»,- նշեց նա` ավելացնելով, որ իրենք հզոր, ուժեղ, հաղթանակած բանակի կողմնակից են: Ուստի Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ օրենքը վերաբերում է արդեն նրանց, ովքեր խախտել են այն, չեն ծառայել բանակում:
Մրցույթը շահած վեց նոր ավտոբուսը մինչև նոյեմբերի 30-ը գյումրեցիներին կսպասարկեն անվճար: Իսկ այն փողոցները, որոնք դուրս են մնացել երթուղիները սպասարկող ցանցից, ըստ Գյումրու քաղաքապետարանի Տրանսպորտի բաժնի պետ Արամ Եղոյանի, առաջիկայում կունենան փոխադրամիջոցներ:
ՍԴՀԿ պառակտման մեջ ակտիվ մասնակցություն ունեցած գործիչների թվում, համաձայն մամուլի հրապարակումների, նաև ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն է, ով, սակայն, պարզվում է` տևական ժամանակ է` լարված հարաբերություններ ունի կուսակցության, մասնավորապես` նախկին ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ:
Նոյեմբերի 25-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 49-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Րաֆֆու փողոցում գործող իր խանութի ապակին կոտրել են, և հնարավոր է, որ ներսում գող լինի:
Զեկուցողները տեղեկացրել են, որ այցից հետո կպատրաստեն զեկույցի եւ առաջարկությունների նախագիծ, որոնք կներկայացվեն Կոնգրեսի դիտարկման հանձնաժողովին:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը:
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց կնոջը մարմնավաճառությամբ զբաղվելուն ստիպելու մեջ մեղադրվող Ա. Մուրադյանի քրեական գործով բողոքը և անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի վճռով՝ Ա. Մուրադյանը դատապարտվել էր 10 տարի ազատազրկման:
ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը երբեք Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը չեն բարձրացնի, որովհետեւ ղեկավարվում են Ռուսաստանի կողմից: Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ Սերժ Սարգսյանի սկսած գործընթացը ոչնչացնում է մեր պետականությունը:
Նոյեմբերի 27-ի գիշերը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին ցերեկը և 28-30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:
ՀՀ կառավարությունը ոչ մի գնով տեղի չի տալիս և չի ցանկանում գոնե մեկ տարով հետաձգել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի կիրառումը։ Պատճառը ՀՀ իշխանությունների լուրջ անհանգստությունն է ապագայի հանդեպ։
Փոխնախարար Արամ Օրբելյանը քննարկման մասնակիցներին հակիրճ ներկայացրել է ՔԿԱԳ մարմիններում իրականացվող փաստաթղթերի թվայնացման գործընթացը, իրազեկել նաև, որ առաջիկայում ակնկալվում է էլեկտրոնային նոտարական համակարգի շնորհանդեսը:
Նոյեմբերի 26-ին, ժամը 03.03-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի թիվ 5 փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա:
Հայրն իր ճառում խնդրեց ներել «մոլորված Արսենին», ով նրա խոսքով՝ հանցանք չի գործել ոչ պետության, ոչ իր հոր նկատմամբ. «Նա հավատարիմ է եղել Աստծո քարոզին, իսկ խոակցությունը եղել է Սատանայից»: Ռ. Ավետյանը ասաց, որ մոլորված մարդը չի հասկանում՝ ինչ է անում: Ըստ նրա՝ Արսեն Ավետյանը պետք է ազատության մեջ լինի, որ տեր կանգնի իր երեխաներին և մեծահասակ հորը:
Ինտերնետում գաղտնաբառի փոխելը ձեր պաշտպանվածությունը չի լավացնում, որովհետև, եթե դուք ունեք քիչ թե շատ ուժեղ գաղտնաբառ, որը պարունակում է տարբեր սիմվոլներ`մեծատառ, փոքրատառ, թվանշան և այլն, ապա այն կոտրելը բավականին բարդ է լինում:
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը այսօրվա նիստում քննարկեց Վերահսկիչ պալատի 2014 թվականի ծրագիրը: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, ներկայացնելով հաջորդ տարվա անելիքները, նշեց, որ ծրագիրը հանձնաժողովում քննարկվելուց հետո կներկայացնի նաև խմբակցությունների դատին, ինչից հետո այն կներկայացվի ԱԺ լիագումար նիստում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երբ մարդիկ ինձ հարցնում են՝ արդյոք ավելի շատ հայ, թե ֆրանսիացի եմ զգում ինձ, պատասխանում եմ, որ ես կաթնային սուրճ եմ: Կաթը սուրճից առանձնացնելու որեւէ ձեւ չկա:
Կառավարությունն իր վարած մերձավորարևելյան քաղաքականության հետևանքով կորցրել է տարածաշրջանի հիմնական ու առանցքային երկրները, ինչպիսիք են Եգիպտոսը, Սիրիան ու Իսրայելը:
Գրասենյակը շարունակելու է գործել, սակայն որպես նախագծերի կոորդինատոր: