Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում մասնակցել են ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին
                                    Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Վիեննայում մասնակցել են ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, որն անցկացվում է շաբաթական մեկ անգամ՝ սովորաբար հինգշաբթի:
Համանախագահները ելույթ են ունեցել Խորհրդի անդամների առջև և ընդգծել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու հանդեպ իրենց հավատարիմ գտնվելը: Նրանք Խորհրդին իրազեկել են բանակցային գործընթացի ընթացքի մասին, ինչը մասնավորապես վերաբերվում է նոյեմբերի վերջին պլանավորված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    