168.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանից հետաքրքրվեց՝ արդյոք Շանթ Հարությունյանի և իր թիմակիցների կատարած գործողությունների համար նախատեսված Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածը համարժե՞ք է:
Կիվին պարունակում է մեծ թվով միկրոտարրեր` երկաթ (0,3-0,8 մգ` ըստ տարբեր հեղինակների), ցինկ (0,15-0,3 մգ), պղինձ (0,14 մգ), մարգանեց (0,1-0,2 մգ), բոր (0,1 մգ), ալյումինիում (0,8 մգ), ֆտոր (14 մկգ), մոլիբդեն (10 մկգ), կոբալտ (1 մկգ), յոդ և այլն։
Նոյեմբերի 6-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
ՀՀ կառավարությունն այսօր որոշում է ընդունել՝ ուղղված ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի ֆինանսական ծանր վիճակի բարելավմանը:
Կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Երեք օր անընդմեջ աճից հետո ամերիկյան դոլարի բորսայական փոխարժեքն այսօր նվազել է։ Այսօր՝ նոյեմբերի 6-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմել է 406.12 դրամ։
ՀՀԿ-ի և Հայաստանի իշխանությունների կարծիքն այդ հարցում անփոփոխ է. Հայաստան-Թուրքիա հարաբերություններում մեզ համար անթույլատրելի է ցանկացած նախապայման: Ավելին` անթույլատրելի է այս խնդիրը կապել Ղարաբաղյան կարգավորման հետ:
Կրթությունը զարգացնելու և, առավել ևս, հանրամատչելի դարձնելու նպատակ ունեցող կառավարությունը դժվար թե այդ գործի համար փորձեր միջոցներ հայթայթել` բուհերը հարկելով: Մնացյալը, ինչպես կասեր դասական հերոսը, լռություն է:
Մանուչարյանի համոզմամբ, Շանթ Հարությունյանն իր հեղափոխությամբ «սիմվոլների լեզվով բան հասկացրեց բոլորին»:
Սոցիալապես անապահով ընտանիքի միակ աշխատողն հայտնվել է անելանելի իրավիճակում: Օրեր առաջ հրդեհվել է տան տանիքը:
«Մաքսային միություն մտնելու գործընթացը դեռևս չի նշանակում, որ այն ամենը, ինչ կատարվել է ՀՀ-ԵՄ ձևաչափում, հակադրվում է ՄՄ գործընթացներին՝ թե´ տեխնիկական, թե´ համակարգային, և թե իրավական առումով:
Շարմազանովը նաեւ տեղեկացրել է, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են կիրակի օրը Արարատ քաղաքում տեղի ունենալիք ընտրությունների հետ կապված հարցեր:
Ձեռնարկատերերի կատարած կանխավճարները տարեցտարի կուտակվել են, և այժմ պետությունն է պարտք ձեռնարկատերերին: 2014 թ. հունվարի 1-ից վերացվում է շահութահարկի 1% կանխավճարի համակարգը: Պարզ չէ, թե ինչպես են «մաշեցվելու» գերավճարները: Սա նույնպես լուրջ խնդիր է:
Նոյեմբերի 6-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Համլետ Ն.-ն, որը 2012 թ. ապրիլի 4-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում թույլատրել է «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015թ. նոյեմբերի 27-ը:
Բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ վարորդը` մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն:
Այն աղետը, որում մենք գոյատևում ենք՝ արտագաղթ, կոռուպցիա, աչքակապություն. սրանք լոկ հետևանքներն են:
ԼՂՀ վարչապետի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ հանրապետության մի քանի համայնքների ղեկավարներ բարձրացրել են գյուղերում առկա խնդիրների մասին հարցեր։
Նոյեմբերի 5-ին, ժամը 15.00-ին, Երևանի Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի ուղևորուհին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունից և «Նաիրիտ» գործարանի հանդեպ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության ցուցաբերած հետաքրքրությունը ենթադրել տվեց, որ գործարանի վերագործարկման հարցի հետ կապված` մութ թունելի վերջում լույսի նշույլներ են հայտնվում:
Նոյեմբերի 6-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1981 թ. ծնված Վարդան Ա.-ին:
Վերահսկիչ պալատի հայտնի բացահայտումներին, ինչպես հայտնի է՝ հաջորդեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խիստ գնահատակնները՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին: «Շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռևիզորի»,- դիմելով Իշխան Զաքարյանին՝ ասել էր Սերժ Սարգսյանը:
Նոյեմբերի 8-ին առանձին շրջաններում, 9-ին, 10-ին` առավելապես արևելյան շրջաններում, սպասվում են տեղումներ: 11-ին, 12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Մինչ հասարակությունը քննարկում էր Շանթ Հարությունյանի` հեղափոխություն կատարելու փորձը, հանրապետությունում տեղի ունեցավ մեկ այլ հեղափոխություն։ Ոչ բռնի ճանապարհով, այլ միանգամայն քաղաքակիրթ։ Եվ ոչ թե փողոցում, այլ, ինչպես ընդունված է ասել, մտածողության մեջ։
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հերքել է լուրերը, թե վաղը Արարատում հանրահավաք կանի միայն ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն կանցկացնի միայն բակային հանդիպում:
Տգեղ է, շատ տգեղ, իշխանությունն այնքան քննադատելու տեղ ունի, որ կարելի է քննադատել, բայց ամեն գնով քննադատել ու վարկաբեկել ոստիկանությանը, իշխանություններին, պետական մարմիններին, ճիշտ ճանապարհ չէ, տգեղ է:
մայիսի 19-ին, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ (ԱՄՕ) անվտանգության պետ Կարեն Բաբայանը, ով առավել հայտնի է Շերիֆ մականունով, փորձել էր Հայստանից արտահանել արվեստի բացառիկ գործեր, սակայն արժեքավոր այդ իրերը ոստիկանությունը առգրավվել էր: Կ. Բաբայանին, սակայն, հաջողվել էր հատել Հայաստանի սահմանը և մեկնել Մոսկվա:
Զանգահարել էր Նոր Նորքի Դ. Մալյան փողոցի բնակիչներից մեկն ու հայտնել, որ սպանություն է կատարվել: Սպանվածը 1971թ. ծնված Աննա Ստեփանյանն էր` ահազանգողի դուստրը, որին հայրը տանը հայտնաբերել էր մահացած:
Ինչպես լրագրողներին հայտնեց ծրագրի մշտական խորհրդատու Վիլյամ Ֆրանկ Հարիսը, ծրագրի տևողությունը եղել է 18 ամիս, միակ խնդիրը եղել է օրենքների իրավակիրարկման հետ, մնացած բաղադրիչները հաջող են կիրառվել: ԵՄ այս ծրագրի արժեքը 1 մլն եվրո էր:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 8-ին ժամը 10.00–20.00 կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը: