
Պենտագոնը հրաժարվել է ռուսական ուղղաթիռների նոր գնումից

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարը որոշել է դադարեցնել ռուսական «Մի-17» ուղղաթիռների գնումը: Այս մասին գործակալությանը հայտնել են իրազեկ աղբյուրները:
Խոսքը գնում է ռուսական 15 ուղղաթիռի գնման մասին, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 345 միլիոն դոլար: Պենտագոնը նման քայլի է գնացել Կոնգրեսի հետ խորհրդակցելուց հետո: Ավելի վաղ կոնգրեսականները քանիցս դեմ են արտահայտվել Պենտագոնի և «Ռոսօբոռոնէքսպորտ» պետական ընկերության միջև համագործակցությանը:
Այս տարվա մայիսին հայտնի էր դարձել, որ Պենտագոնը մտադիր է գնել ռուսական 15 հավելյալ ուղղաթիռ՝ Աֆղանստանում ռազմական գործողություններին մասնակցելու համար: