Ախր, էնպես ասում եք ու վերջ, հա՞: Ինքն ասում ա, որ ես ծեծել եմ, դուք էլ հարցնում եք հա՞ դրա մասին: Տենց էղա՞վ բա: Եթե ինքը տենց ցուցմունք ա տվել դատարանում, ապա ինքը սուտ մատնության համար մի հատ էլ պատասխան պիտի տա:
«Ոսկու աշխարհ»-ի գիշերային այցելուին արձանագրել էր տեսախցիկը:
Պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության բաժիններ է տարվել 104 կին:
Ինչպես և մյուս մրգերը` Մեղրու կիվին յուրահատուկ համ և քաղցրություն ունի:
Գագաթնաժողովի անցկացման վայրում արդեն հավաքվել են ԵՄ բոլոր 28 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները:
Կարծում եմ` այն, ինչ կատարվեց Վարդան Պետրոսյանի հետ, ցույց տվեց, թե ինչ այլանդակ վիճակում է գտնվում մեր ամբողջ դատաիրավական համակարգը: Ես այցելել եմ նաև զոհվածների ընտանիքներին: Դա մեծ ողբերգություն է, և այդ ողբերգությունը բոլորինս է: Չէի ուզի շատ խոսել դրա մասին, դա վերածվում է շահարկման և օգուտ չէ ոչ մեկին:
Պետք չէ սև ու սպիտակի բաժանել` որ եթե Ասոցացման համաձայնագիր չէ, Մաքսային միություն է, և՝ հակառակը: Դա Ձեր պատկերացումն է, Ձեր գնահատականն է, որ քայլ ձեռնարկելը նշանակում է կամ պետք է հացադուլ հայտարարել, կամ պետք է գնալ փայտերը վարցնել… Ամեն մարդ իր պայքարի ճանապարհը մի ձև է պատկերացնում: Գործողություն անելը չի նշանակում գնալ մի տեղ նստել կամ հացադուլ անել…
Փոքր գյուղերի բուժկետներում բժշկին փոխարինում են բուժքույրերը: Նրանց աշխատանքը, որպես կանոն, գոհացնում է համագյուղացիներին, ովքեր հիմնականում տարեցներ են:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Կառավարությունը Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ պատգամավոր Միքայել Մելքումյանին հրավիրելու է մասնակցել հարցի քննարկմանը:
Կիսահաղորդիչները շատ կարևոր են, քանի որ դրանց կարողությունների շնորհիվ են հետագայում iPhone-ը և այլ սարքերը ստեղծվել, դրանք բոլորը հիմնված են կիսահաղորդիչների վրա:
Նարեկ Գալստյանը հաստատել է տեղեկությունները, սակայն հրաժարվել է որեւէ մեկնաբանությունից:
Կան լրատվական գործունեություն իրականացնող մի շարք կազմակերպություններ, որոնք չեն համապատասխանում տարածքների անհատույց տրամադրման չափորոշիչներին:
Սիրողական մակարդակի է գտնվում ոչ միայն հանդբոլը, այլ նաև՝ ֆուտբոլից բացի, բոլոր խաղային մարզաձևերը: Պատճառներից մեկն այն է, որ բացակայում են պրոֆեսիոնալ ակումբները, իսկ եթե պրոֆեսիոնալ ակումբներ չկան, և ակումբների մեջ Հայաստանի առաջնություն չկա, այլ կա մարզադպրոցների շրջանակում, ապա դա սիրողական է:
Փաստի առթիվ 26.11.2013 թ. Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը:
Կիսատ-պռատությունը, «յոլա տանելը», միջոցների անբավարարությունն ու ցրվածությունը, պարարվեստի զարգացման հարցերում երկփեղկվածությունը, հստակ ծրագրերի և հեռանկարային խնդիրների անորոշությունը, եթե կուզեք նաև` երբեմն անտեղյակությունն է այսօր բնորոշ այս բնագավառին:
Քիչ առաջ հեռուստամարաթոնի ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարվեց, որ ռուսաստանաբնակ գործարար-բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել այս տարի դրամահավաքի գլխավոր թեմա հանդիսացող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը, որի համար նա նվիրաբերելու է 2 մլն ԱՄՆ դոլար:
«Շատերն են ասում, ինչը, կարծում եմ մի քիչ վիճելի հարց է, թե գիտությունն էլ է ապրանք, որը պետք է վաճառել: Ես դրա հետ համաձայն չեմ»,- ասաց Ռ.Մարտիրոսյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստի մասնակիցներին հորդորել է, որպեսզի նրանց ղեկավարած նախարարությունները և գերատեսչությունները գնումներն իրականացնեն կորպորատիվ քարտերով, պարզեցված ընթացակարգով: Այդպես վարվելու դեպքում հնարավոր կլինի հրաժարվել կանխիկ գործարքներից:
Պարտաճանաչ, դաստիարակված, կրթված, զարգացած, գեղեցիկ, տարբեր լեզուներ իմացող, դրական, կյանքը ընկալող տղա էր: Շոկի մեջ ենք, ինչ լսել ենք:
Հայաստանը նպատակ ունի շարունակել իր համակողմանի, փոխշահավետ համագործակցությունը Եվրոպական միության հետ:
Խարդախության մեղադրանքով հետախուզվողին տեղափոխեցին Հայաստան:
Նիստի մասնակիցներին տեղեկացվել է, որ օրենքի գործողության մոտ ութ ամսվա ընթացքում ոչ մի գործարար չի դիմել նշված արտոնությունից օգտվելու խնդրանքով:
Վերջին օրերի ամենաշատ քննարկվող թեման պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն է: Հարցը մի քանի տարվա պատմություն ունի: Կառավարության ու իշխանության տարբեր մակարդակներում այն քննարկվում էր տարիներ շարունակ:
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց մարզպետների եւ քաղաքային համայնքների ղեկավարների հետ:
Նոյեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան Եղեգնուտ-Արևիկ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Հայաստանի անկախությունից հետո հայտնի պատճառներով բավականին շատ, հիմնականում երիտասարդ գիտնականներ մեկնեցին արտասահման: Այդ տարիներից մինչ օրս ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիական համակարգի բոլոր կառույցներում միջին սերնդի գիտնականներ գրեթե չկան:
Իր նիստում կառավարությունն ընդունել է Երևան քաղաքի Պ. Պռոշյան և Դ. Դեմիրճյան փողոցների ու Սիրահարների զբոսայգու հարակից տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու որոշում:
Ըստ ՀԲ զեկույցի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Հայաստանը վերջին տեղն է զբաղեցնում հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության տեսանկյունից։