
Վրաստանում գործադուլի է դուրս եկել մոտ 3000 երկաթուղային

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Վրացական երկաթուղի» ընկերության մոտ 3000 աշխատակից այսօր գործադուլ է սկսել՝ պահանջելով ավելացնել աշխատավարձը: Այս մասին հայտարարել է երկաթուղինների նոր արհմիության նախագահ Վիտալի Գիորգաձեն:
Աշխատավարձի ավելացումից բացի, գործադուլավորները պահանջում են արդար բոնուսային համակարգ և հավելավճարներ՝ հաշվի առնելով աշխատող որակավորումն ու աշխատանքային փորձը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի երկաթուղայինների նոր արհմիությունում ընդգրկված է մոտ 6000 մարդ:
Գործադուլն իրենում ընդգրկել է Թբիլիսին, Բաթումին, Խաշուրին, Գարդաբիանին: Գործադուլավորների քանակը գնալով աճում է: