Նոր բացահայտումներ՝ պետական գնումների ոլորտում. Օրինախախտ մատակարարները կտուգանվեն
                                    ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) նոր բացահայտումներ է կատարել պետական գնումների ոլորտում: Հանձնաժողովի լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնեցին, որ վաղը՝ նոյեմբերի 15-ին, կայանալիք նիստում կներկայացվի ծերանոցների և գիշերօթիկ դպրոցների սննդի մատակարար հանդիսացած մի քանի օրինախախտ ընկերությունների պատասխանատվության ենթարկելու հարցը:
Հանձնաժողովը կքննարկի նաև «Մայքրոսոֆթ» ընկերության դիմում-բողոքի հիման վրա մեկ տասնյակից ավելի համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող խանութների պատասխանատվության ենթարկելու հարցը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    