Միասեռականության մեջ կասկածվող աբեղան մեղադրում է թատերագետ Լևոն Մութաֆյանին (տեսանյութ)
tert.am-ի փոխանցմամբ` Մայր Աթոռ ս. Էջմիածնից հայր Հակոբ աբեղա Գրիգորյանը, այսօր կայացած ասուլիսին արձագանքելով իր հասցեին լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե ինքը միասեռական է՝ հայտարարեց, որ երեկվա հրապարակումներն իրեն շոկի մեջ են դրել:
Նա նաև նշել է, որ հրապարակված լուսանկարները, որում պատկերված են ինքը և մի երիտասարդ, իր անձնական արխիվից ուղղակի անհետացել են, ինչ-որ մեկը գողացել է, և ինքը չգիտի, թե ով:
Հակոբ աբեղա Գրիգորյանը միայն վկայեց, որ նկարներում պատկերված տղան իր մորաքրոջ տղան է: Նա այդ ամենի մեջ մեղադրեց թատերագետ Լևոն Մութաֆյանին, ըստ հոգևորականի, հավանաբար, իր դեմ մաղձ ունի:
«Դա հատկապես նրանից հետո էր, որ ինքը իր հրապարակումներում անդրադարձավ բանակին: Եվ ես մի հոդվածով հանդես եկա, որտեղ ընդամենն ասացի, որ մեկը, ով բանակի դեմ այդ թունավորվածությամբ է խոսում, կարելի է համեմատել այն մարդկանց հետ, ովքեր թուրքի ջրաղացին ջուր լցնող են: Ես Արման Գրիգորյան՝ իմ աշխարհիկ անունով եմ հանդես եկել»,- ասաց նա։
«Դրանից հետո Մութաֆյանը սկսեց իմ դեմ հանդես գալ և ինձ մեղադրել մի բանի մեջ, որը եկեղացական համբավի մեջ համարվում է չարյաց գագաթ՝ առանց հիմնավոր փաստերի: Ինքը ուղղակի վրեժ է լուծում իմ հրապարակման պատճառով: Գուցե, ինքն էլ ինչ-որ մեկի կողմից է օգտագործվում»:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: