Տաքսու վարորդը հափշտակել էր խաղատուն տեղափոխած ուղևորուհու ոսկեղենն ու դրամապանակը:
Սարդարապատ գյուղում սպանված, 41-ամյա «Ստուկաչ» կամանունով հայտնի (հայրենի գյուղում նրան ճանաչում են նաեւ «Թեփ Արմեն» մականունով) Արմեն Եփրեմյանի գործով ձերբակալված Նժդեհ Ենոքյանը եւ Ցոլակ Ենոքյանը տեղափոխվել են «Նուբարաշեն» ՔԿՀ:
Հիմա իշխանությունները Շանթին տանում են հոգեբուժարան, ամեն կերպ ուզում են նրան գիժ ցույց տալ: Ինչի՞ համար, որ հանկարծակի հասարակության մեջ որևէ մեկը նման երևույթները լուրջ չընդունի՞:
Պուտինն ասել է, որ յուրաքանչյուր ռեգիոնում միգրացիոն կետրոնների ստեղծման մասին որոշումն ընդունված է, սակայն դեռեւս չի կատարվում:
Քրեական հեղինակություն համարվող Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստության գործով մեղադրյալներից մեկի՝ Մարտին Ծերունյանի կալանավորման և երեք անգամ կալանավորման ժամկետները երկարացնելու դատարանի որոշումներն անհիմն են, հիմնավորված չէ անգամ հիմնավոր կասկածը:
Պարզվել է, որ ժամը 21:00-ի սահմաներում, նշված փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և համարնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 55-ամյա Բարիս Բիլյանին և թողնելով անօգնական, դիմել փախուստի:
Գողացել էր եղբոր և նրա կնոջ ոսկեղենը:
Ձմռան ամիսներին աղետի գոտու ու մասնավորապես Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների համար վառելիքի հայթայթումը դառնում է համար մեկ խնդիրը:
Կիրովի անվան մանկական զբոսայգում՝ այգին մարմնավաճառներից ազատելու և երեխաներին վերադարձնելու պահանջով սկսված ստորագրահավաքը նոր թափ է ստանում: Այգում հավաքված երիտասարդները կայքի թղթակցին ասել են, որ պատրաստվում են վաղը նամակ հանձնել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
«Արմնյուզ» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասում գայլ է թափառում: 15 րոպե անց թափառող կենդանիների որսորդը դեպքի վայրում է եղել, վնասազերծել են վայրկյանների ընթացքում` հատուկ գործիքով:
Կիևյան կամրջից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով կամջից:
Ի սկզբանե հասկանալի էր, որ առավելագույնը, ինչ կարելի է սպասել Սարգսյան-Ալիև հանդիպումից, կարծիքների փոխանակումն է: Ավելի լուրջ որոշումներ, եթե դրանք երբևէ ձեռք բերվեն, թողնվել են հաջորդ հանդիպումների շրջանակներում քննարկելու համար: Թե երբ կկայանա հաջորդ հանդիպումը, այդ հարցը դեռ բաց է:
Վրաերթի ենթարկվածը, ով մայրուղին անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով տեղում մահացել է:
Յուրաքանչյուր բիզնեսմեն, իհարկե, պատկերացնում է, որ օրերից մի օր ստիպված կլինի իրավունքների պաշտպանությունն իրականացնել դատական կարգով: Այդ պատճառով ներդրողի համար շատ կարևոր է իմանալ, թե որքանով է արդյունավետ գործում դատական համակարգը
Իջեւանում հին հացը վաճառվում է 150 կամ 100 դրամով: Բնակիչներ կան, ովքեր հնարավորություն չունեն նույն տեսակի թարմ հացը 200 դրամով գնելու: Հացի արտադրամասերում լավ գիտեն հին հաց գնողների սոցիալապես անապահով վիճակը:
Դեղահատերի և դեղափոշու արտաքին զննման, սպեկտրոսկոպիկ անալիզի և քրոմատոգրաֆիկ տվյալների համաձայն` դրանք չեն տարբերվում իսկականից, սակայն թե առաջնային, թե երկրորդային փաթեթավորումները և ներդիր թերթիկները կեղծված են:
Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունն արդեն կապ է հաստատել նոյեմբերի 16-ին Նոր Արեշի վարձակալած տանը տեղի ունեցած ողբերգության հետեւանքով մահացած, ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի ծնողների հետ, որոնք էլ իրենց հերթին դիմել են Հնդկաստանի արտաքին գործերի նախարարություն։
Նախընտրելի կլինի, որ նման օրինագծերը խորհրդարանի քննարկմանը ներկայացվեն բոլոր խմբակցությունների համաձայնությունն ապահովելուց հետո միայն: Այլապես, երբ խորհրդարանական ընդդիմադիր մի քանի պատգամավորներ այս հարցն օրակարգ են բերում մեծամասնության ցանկությանը հակառակ, ապա թվում է, որ նրանք զուտ հատվածական շահեր են հետապնդում՝ սխալ ազդանշան ուղարկելով Ադրբեջանին ու աշխարհի մյուս երկրներին, թե իբր Հայաստանը դեմ է Արցախի անկախությանը:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 17.06.2003թ. N 213-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 5-րդ կետի համաձայն` կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի վարձատրությանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքով:
Նոյեմբերի 20-ին ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը եւ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեցին Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին։
Նոյեմբերի 21-22-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Շանթ Հարությունյանը դեռևս գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, նա դեռ չի տեղափոխվել հոգեբուժարան: Քիչ առաջ այս մասին 168.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: «Այսօր պետք է որ տեղափոխեն»,- հավելեց Ա. Մալխասյանը:
Այսօր ժամը 18:40-ին Վրաստանի հանրապետության ՆԳ ԱԻ Դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.00-ին Մառնաուլի շրջանի Կոդա գյուղի մոտ «Մերսեդես» մակնիշի 33 DS 024 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդ Ս. Ե.-ը տեղափոխվել է Մառնալուլի բժշկական կենտրոն:
1989 թ. ծնված Մհեր Ե.-ն և նրա ընտանիքի անդամները, ժամը 20.30-ի սահմաններում հրկիզել և ոչնչացրել են իր անասնագոմի հարևանությամբ գտնվող 30.000 հատ խոտի հակերը` պատճառելով 30.000.000 դրամի նյութական վնաս:
Նոյեմբերի 19-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, առանց համապատասխան փաստաթղթերի, փայտանյութ են տեղափոխում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
Նախկինում հիմնականում հույներով բնակեցված Մադանում այսօր բնակվում է 5 հույն ընտանիք:
Նոյեմբերի 7-ին ԱԺ պատգամավորի իմ լիազորությունների շրջանակներում գրությամբ դիմել էի ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քննության առնելու համար այն տեղեկությունները, որ ս/թ նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ում ինձ փոխանցել էին նոյեմբերի 5-ի գործի շրջանակներում ձերբակալված Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանը:
Նախարարը շնորհավորել է տիկին Ծառուկյանին ծննդյան 80-ամյակի առթիվ և բարձր է գնահատել նրա ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում. «Ցանկանում եմ, որ երկար տարիներ ապրեք Աստծո օրհնությամբ և հովանավորությամբ` ի փառս մեր ազգի և Ձեր ընտանիքի»,- շնորհավորական խոսքում նշել է նախարարը:
Արարատի մարզում հարկ վճարողների սպասարկման հերթական ժամանակակից սրահն է այսօր ներկայացվել հարկատուներին. գործարկվել է Արտաշատի տարածքային հարկային տեսչության նորաոճ սպասարկման կենտրոնը: