ՆԱՏՕ-ն որոշել է երկարաձգել Թուրքիայում հակահրթիռային Patriot համալիրների տեղակայման ժամկետը` Սիրիայից հրթիռային հարվածների պաշտպանության համար:
Վրաերթի հետևանքով Ա. Չոփուրյանը, ով փողոցն ացնելիս է եղել չթույլատրելի հատվածով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Ընտանեկան բռնություններ. ոստիկանությունը շարունակում է հետևողական պայքարը:
ՀՀ կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգում ընդգրկված է երկու օրենքների՝ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» և «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքներում։ Մասնավորապես, առաջարկվում է այդ երկու օրենքներում ավելացնել դրոշի և զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները ամրագրող դրույթ։
Նոյեմբերի 13-ին, ժամը 16.30-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 29 շենքի 2-րդ հարկում այրվում է բնակարան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.12-ին, մարվել` 20.30-ին: Ջ. Բ.-ին պատկանող տան խոհանոցում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով, ինչի հետևանքով այրվել է սեղանը` մասամբ:
ՀՀ ԱԺ անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել՝ առաջարկելով լրացումներ կատարել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։
Նոյեմբերի 12-ին, ժամը 15.40-ին, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Բաղրամյան պողոտայի թիվ 86 տան մոտ բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:
Ի՞նչ տեղի ունեցավ «Զվարթնոց» օդանավակայանում Սամարա-Երևան և Մոսկվա-Երևան չվերթերի ինքնաթիռների ժամանումից հետո:
Մեկ այլ դրվագով` Արթուր Բաղդասարյանի եղբորը՝ Արամ Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքի համաձայն` նա 2013թ. մարտի 4-ին, գողություն կատարելու շուրջ նախնական համաձայնության է եկել Արթուր Բաղդասարյանի և Կարեն Ասլանյանի հետ:
Այսօր «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին այսօր ժամը 16:00-ին կանչել էին Հատուկ քննչական ծառայություն: Կիվիրյանը ՀՔԾ-ից դուս եկավ 4 ժամ անց՝ ժամը 20:00-ի սահմաններում:
Նոյեմբերի 12-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևանի Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «BYD» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Եվս մեկ պատերազմը ԼՂ-ում լուրջ խնդիրներ կստեղծի բոլոր կողմերի ժողովուրդների համար։ Այնպես որ, մենք վճռական ենք տրամադրված այս հարցում, և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մեր նոր համանախագահին հստակ հանձնարարական է տվել՝ լինել նախաձեռնող, կրեատիվ (ստեղծարար) և կողմերին ուղղորդել դեպի խաղաղ հանգուցալուծում»,- ասել է դեսպանը։
Նոյեմբերի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Մասիսի կենտրոնական փողոցով հրապարակ ընթանալիս բախվել է ճամփեզրի բետոնե պատնեշին:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է Վանաձորի Ճարտարագիտական համալսարանի լուծարման մասին:
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 406.25 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 405.5 դրամը
Զինվորի փորացավը չի կարելի վերագրել մասսայական թունավորման: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ առավել ևս ոչ մի զինվոր չի հոսպիտալացվել:
Հոկտեմբերի 29-ին հայտնվել էր անհայտ անձանց կողմից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պահակի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մասին:
Նոյեմբերի 12-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Բրյուսել-Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լիլիթ Բ.-ին:
Նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում քաղաքացիական հագուստով անձը, որը, ըստ հրապարակված տեսանյութերի, միայն իրարանցման ժամանակ է հայտարարել, թե ինքը ոստիկան է, արժանացել է քննիչների ուշադրությանը:
Հայ կատարողների և կոմպոզիտորների կեղծված արտադրանք դժվար է գտնել տեղական շուկայում, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասել է Մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը։
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ գործն օբյեկտիվ քննելու համար պետք է փոխել քննիչին. «Այդ քննիչը ոչ մի ձև չի ուզում օբյետիվ քննի»:
Նոյեմբերի 14-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 16-18-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Երևանի համաչափ զարգացման սկզբունքով, բարձրահարկ պանելային շենքերի արտաքին տեսքը թարմացվում է։ Շենքերի արտաքին տեսքն արդիականացվում է ճակատային մասերի գունաներկման ծրագրով, որն իրականացվում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։
ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Տիգրան Գալստյանը ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից և վերցվել կադրերի ռեզերվ:
«Այսպես է ընդունված, հա՞. տիկին Փոտսնաջյան, որ Դուք ինչ ասում եք այստեղ՝ անցնո՞ւմ է»: Ապա հավաստիացրեց. «Եթե Բեգլարյան Գագիկն ուզենար մոնոպոլիա ստեղծել, ըստ օրենքի նախագծի՝ տաքսիստների աշխատանքն այսքան չէր պարզեցվի, այլ կբարդացվեր»:
Նոյեմբերի 12-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևանի Սարալանջի փողոցի թիվ 68 տան մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2121», «ՎԱԶ-2110» և «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենաներ:
Երկու օր առաջ Գիտության համաշխարհային օրն էր, և մի երկիր, իմիջիայլոց, հազվագյուտ երկրներից մեկը (նկատի ունի Հայաստանը.- Մ.Ա.), որը հայտարարել է գիտությունը որպես գերակա ոլորտ, ընդհանրապես որևէ միջոցառում չունեցավ, որևէ հիշատակում չարվեց այդ մասին:
«Կարծում եմ՝ կհաջողվի մի շարք հետաքրքիր ծրագրեր դուրս հանել դեպի ռուսական շուկա, մանավանդ, որ Հայաստանը հայտարարել է Մաքսային միության անդամ դառնալու՝ իր ցանկության մասին: Դա հսկայական շուկա է մեր փոքրիկ պետության համար, ուստի, կարծում եմ, որ դա մեզ բավականին օգուտ կբերի: Այնպես որ, իրոք կան ծրագրեր, որոնք բավականին լուրջ առևտրայնացման հեռանկարներ ունեն»,- ասաց Ս.Հարությունյանը:
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու, թե Հայաստանի ո՞ր հայտարարությունն է հակասում Մաքսային միության շահերին: Ո՞րն է Մաքսային միության շահը, չէ՞ որ Ռուսաստանը մեկ շահ ունի, Բելառուսը՝ մեկ շահ, Ղազախստանն էլ մեկ այլ շահ: Բացատրեք մեզ՝ ո՞րն է Մաքսային միության շահը: