1982 թ. ծնված Վանիկ Ջուլհակյանն իրենց տանը դանակով հարվածել է հոր` Սամվել Ջուլհակյանի կրծքավանդակի աջ մասին և պատճառել մահ: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Վանիկ Ջուլհակյանը ձերբակալված է:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից կրկին հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի կոտրվածք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Ալբերտ Ա.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է ԵՊՃՀ-ի սպորտ դահլիճում:
10 տարվա ընթացքում Թուրքիայի էներգետիկ ոլորտում ներդրվել է 100 միլիարդ լիրա:
Երեկ ժամը 22:00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի թիվ 19/2 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 47-ամյա Լևոն Մուրադյանի վարած Mercedes մակնիշի 77 ՕԼ 330 համարանիշի և Երևան քաղաքի Հասմիկի փողոցի բնակիչ, 34-ամյա Արթուր Աղագուլյանի վարած ВАЗ 21703 մակնիշի 10 ՕՕ 105 համարանիշի ավտոմեքենաները:
Այսօր Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության դիմաց հանդես եկավ հայտարարությամբ` ի նշան աջակցության Սիրիայի եղբայրական ժողովրդին:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը «ԱԱԾ-ից դուրս գործող գաղտնալսումներ իրականացնող մարմնի հայտնաբերման մասին» տեղեկություն չունի:
Ռոուհանին ելույթ է ունենալու նաև սեպտեմբերի 26-ին, սակայն արդեն որպես Չմիավորման շարժման նախագահող երկրի ղեկավար:
Մենք ՀՀԿ գրասենյակի մոտ էինք, բայց հետո մենք գնացինք Օպերա, այնտեղ ման եկանք, քայլեցինք, այնպես չէր, որ ուղիղ գնացել ենք տուն: Բայց որ հետեւել են, փաստ է, քանի որ չէին կարող տան մոտ նստել ու սպասել, կարող է ես երեք ժամից նոր տուն գայի, միանշանակ հետապնդել են, դա հաստատ: Հինգից-յոթ հոգի էին, ոչ պակաս:
Դրանով իսկ շարժման բոլոր մասնաճյուղերն ու ղեկավարությունը պետք է վերացվեն ու ցրվեն՝ երկրի օրենքներին համապատասխան:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Մարտին Նեսիրկին:
Քեմերոնի խոսքերով՝ այդ մասին է վկայել Սիրիայում դեպքի վայրից վերցված փորձանմուշների հետազոտումը:
Այս մասին երեկ հայտարարել է Սենատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Դիան Ֆայնշտայնը:
Այս մասին են վկայել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը:
Եթե Սիրիայի գործող կառավարությունը Ռուսաստանի աջակցության շնորհիվ կարողանա պահպանել իր իշխանությունը, ապա Դամասկոսը կճանաչի Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի (Հարավային Օսիա) անկախությունը:
Համապատասխան որոշումն ընդունվել է Եվրախորհրդարանի երկվա նիստում:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ը:
Երեկ նրանք արդեն իսկ հանդիպել են Սանկտ Պետերբուրգում մեկնարկած G-20-ի գագաթաժողովի շրջանակներում:
Բայըքը հիշեցրել է, որ իրենք Թուրքիայի կառավարությանը գործելու համար ժամանակ էին տվել մինչև սեպտեմբերի 1-ը, սակայն նրա կողմից ցայժմ չեն ձեռնարկվել անհրաժեշտ քայլեր:
Ավիաբազայի մոտ տեղակայված է այս տարվա հունվարին Նիդերլանդներից ստացված ամերիկյան երկու Patriot զենիթա-հրթիռային համալիր:
Այս մասին հեռուստաալիքին հայտնել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը, որի անունը չի նշվում:
Նոյեմբերի 1-ից նոր ՀԴՄ սարքավորումների կիրառումը պարտադիր կդառնա 100 մլն և ավելի դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար: Ըստ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի՝ դրանք մոտ 4000 տնտեսվարողներ են:
ԱՄՆ-ի իշխանությունները որսացել են մի հաղորդագրություն, որում նշվել է, որ Իրանը պատրաստվում է հարձակում գործել Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա, եթե ԱՄՆ-ը ռազմական գործողություն սկսի Սիրիայի դեմ:
Այս մասին թերթին հայտնել է Սպիտակ տանը եղած նրա աղբյուրը:
Օրերս հաշտության եզրեր են գտել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու «Կինգ դելյուքսի» գլխավոր տնօրեն Արթուր Հարությունյանը` նույն ինքը Պալաչը:
168.am-ի թղթակիցի հետ զրույցում Հայկակ Արշամյանի ընկերներից մեկը պատմեց, որ թե Հայկակը, թե Սուրենը բազմաթիվ վնասվածներ ունեն:
ԵԺԿ -ը քաղաքական համաժողովն այսօր իր բանաձեւով դատապարտեց Ռուսաստանի քայլերը Արեւելյան գործընկերության անդամ պետությունների, այդ թվում` Հայաստանի հանդեպ:
Տիգրան Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը տեղեկացնում է, որ արդեն պատրաստ են համալիր փորձաքննության արդյունքները, որոնք ներառում են 9 փորձաքննություններ:
Հարավկորեական Samsung ընկերությունն այսօր ներկայացրել է իր Galaxy Gear «խելացի ժամացույցը»: Ենթադրվում է, որ սարքը կաշխատի Android օպերացիոն համակարգող գործող սմարթֆոնների հետ և հնարավորություն կտա օգտատիրոջը զանգեր և այլ գործողություններ կատարել:
Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է ամենաբարձր վարձատրվող Հոլիվուդյան դերասանուհիների ցանկը: Եկամուտները հաշվարկվել են 2012-ի հունիսից մինչև 2013-ի հունիսն ընկած ժամանակահատվածի կտրվածքով:
Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է այն միլիոնատերերի ցանկը, ովքեր հայտնի բրենդերի սեփականտերեր են, սակայն մարդկանց շրջանում ճանաչված չեն: