Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռքբերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը: Այն պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով:
Այսօր տեղի է ունեցել ՀԱԿ կուսակցության վարչության նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ, կուսակցության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Շուկայում օր-օրի աճում է սննդամթերքի տեսականին ու դրանց հոսքը տարբեր երկրներից: Սպառողը միշտ չէ, որ կարդում, ուշադրություն է դարձնում վաճառվող ապրանքատեսակի բաղադրությանը, ժամկետին:
«Երկրի նախագահին դիմում ենք գրել, պատասխանը չկա, եթե Արտակին ձերբակալեն՝ պատերազմ եմ հայտարարելու: Բայց Սերժ Սարգսյանը կարծում եմ մի բան կանի, նորից եմ նամակ գրելու, ասուլիս եմ անելու»,-ասել է Է. Բուդաղյանը:
Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Արտաշատի բաժնում գրություն է ստացվել, որ օգոստոսի 27-ին, ժամը 21.40-ին, «աջ աչքի բարդ թափանցող երջերաթաղանթի վերք» ախտորոշմամբ Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն է դիմել Բաղրամյան գյուղի բնակիչ, 2000 թ. ծնված Գոռ Վ.-ն:
Ամերիկյան կինոակադեմիան որոշել է տարեսկզբին Ջին Հերշոլտի անվան պատվավոր Օսկար շնորհել դերասանուհի Անջելինա Ջոլիին: Մրցանակը դերասանուհուն կշնորհվի ոչ թե նրա դերերի, այլ՝ կամավոր մարդասիրական գործունեության համար:
Ընտրական հանձնաժողովը ընդամենը 52 դիմում է ստացել: Թեկնածուներից 41-ն առաջադրվել է քաղաքական կուսակցությունների, 11-ը` նախաձեռնող խմբերի կողմից:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 17.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հասրաթյան փողոցում բախվել է ճամփեզրի բետոնյա եզրաքարին, ինչի հետևանքով եզրաքարը պոկվել և դիպել է 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքի 1-ին դասարան հաճախող երեխաներն անգամ ծննդյան վկայական չունեն:
Վթարի հետեւանքով «ԻԺ»-ը կողաշրջվել է, իսկ «Գազել»-ը` գլխիվայր շրջվել: Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, 5 հոգի տեղափոխվել են Արարատի հիվանդանոց, իսկ մեկը` Երեւան:
Շենգավիթ վարչական շրջանի Հովհ. Հովհաննիսյան 4-րդ փողոցի բնակիչները դիմել են «168 Ժամ» թերթի խմբագրություն՝ ահազանգելով իրենց հարևանուհու՝ Զինա Մնացականյանի դեմ կատարված անօրինականությունների մասին: Ըստ հարևանների՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն օգտվելով Զ. Մնացականյանի սոցիալական ծանր և խոցելի վիճակից՝ նրա «գլխին սարքել է»:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Fujitsu ընկերությունը Բեռլինում ընթացող IFA համաժողովի ժամանակ ցուցադրել է Lifebook շարքից երկու նոր ուլտրաբուք: Մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ U574 մոդելն ունի 13,3 դյույմանի սենսորային էկրան և կշռում է 1.6 կգ: Սարքի պատյանի հաստությունը կազմում է ընդամենը 19մմ:
Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ որքանով, որ ԵՄ-ի համար դա ընդունելի կլինի եւ որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։
Սեպտեմբերի 6-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1961 թ. ծնված Իվան Մ.-ին, որը մարտի 1-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17.09-ին, մարվել՝ 17.34-ին:
Սեպտեմբերի 9-ին սկսվելու է ԱԺ հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Մենք առանձնացրել ենք մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կարող են բավական հետաքրքիր քննարկումների առիթ դառնալ, որոշակի շունչ մտցնելով խորհրդարանական տաղտկալի առօրյայի մեջ:
Ամբաստանյալների ցուցմունքներն, ըստ էության, հաստատել են քննվող դեպքի օրը «Կոմայգու» հարևանությամբ գտնված նրանց «ընկերուհիները»:
Xiaomi չինական ընկերությունը, որն առաջ է անցել Apple_ից` Չինաստանում սմարթֆոնների վաճառքով, որոշել է առաջ անցնել մրցակցից`ներկայացնելով «խելացի» հեռուստացույցը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգում և ունի ինտերնետ մուտքի հնարավորություն: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Հատուկ ուշադրություն է դարձվել բանկային համակարգի, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտների զարգացմանը:
Սեպտեմբեր 8-9-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հյուսիս-արևմտյան 2-7 մ/վրկ, 10-ին ամպրոպի ժամանակ հյուսիսային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Ապարան ճանապարհի 9-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 29-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
«Վայ, մեր գյուղի լավաշի մասին չե ՞ք լսել: Լրիվ բրենդ է, սաղ աշխարհ գիտե»,-ահա առաջին նախադասությունը, որը լսեցինք արևիկցիների հետ զրուցելիս: Արևիկ գյուղը գտնվում է Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից 5 կիլոմետր հեռավորության վրա: Արևիկը նախկինում կրել է Թափադալիկ, Թափադոլլակ անվանումները, 1945 թվականին վերանվանվել է Արևիկ:
Էմիլ Բուդաղյանը հիշեցրել է՝ նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին խնդրելով, որ «գործը արդար քննեն ու ով մեղավոր է, պատժեն»: «Բայց պատասխան չստացա, ավելի ճիշտ՝ պատասխանը եղան էս ազատ արձակումները»,- դառնացած իր խոսքը ավարտել է Բուդաղյանը:
Գյումրիի քաղաքապետարանում արդեն ավարտվել է աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի երկրորդ ենթախմբի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հայտերի ստացման գործընթացը:
ԱՄՆ պետքարուղարը խոստացել է, որ եվրոպացի գործընկերների կարծիքը կփոխանցի ԱՄՆ նախագահի վարչակազմին:
Անցնող մեքենաներից մեկի տեսանկարահանման սարքը ֆիքսել է, թե ինչպես են վերոնշյալ թիկնապահները, իջնելով Բենթլի և Մերսեդես «G» մակնիշի մեքենաներից, անհայտ պատճառով վեճի են բռնվում Նիսսանի վարորդի հետ, որից հետո սկսում են նրան ծեծել:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արտյոմ Ս.-ին, որը հուլիսի 9-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի սահմանահատման մեղադրանքով:
Իսկ մենք ընդհանրապես պետություն ունե՞նք, թե՞ ոստիկանությունը ինչ-ինչ պաշտոնյաների և հանցագործների համար մասնավոր ծառայություն է, և որոշ անձինք այս ամենաթողության պայմաններում իրենց վեր դնելով պետությունից՝ սպառնում են պետությանը և սահմանադրական կարգին։
Ուրբաթ օրը «Երեկոյան Ուրգանտ» շոուի շրջանակներում ներկայացվել է ռեպորտաժ, որը ցույց է տալիս, թե ինչպես է «Ռուսաստանի ձայնը» հայտնի նախագծում ելույթ ունենում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը: