
Սիրիայի արտգործնախարարը սպետեմբերի 9-ին մեկնելու է Մոսկվա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը սեպտեմբերի 9-ին ժամանելու է Մոսկվա, ուր և հանդիպելու է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում է գտնվելու Սիրիայում և նրա շուրջ ներկայումս ստեղծված իրավիճակի բոլոր ասպեկտների համապարփակ դիտարկումը:
Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում նշված է, որ Մոսկվայում նախկինի նման համոզված են, որ Սիրիայում բռնությունների և բնակչության տառապանքներին շուտափույթ վերջ դնելու համար անհրաժեշտ է հարցի քաղաքական կարգավորում և ՄԱԿ ԱԽ-ի շրջանցմամբ արտաքին ուժային միջամտության փորձի չձեռնարկում: