34-ամյա վարորդը ներկայանում էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի խորհրդական` սպառնալով մի քանի հոգու «փակել»

Երեկ ժամը 22:00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի թիվ 19/2 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 47-ամյա Լևոն Մուրադյանի վարած Mercedes մակնիշի 77 ՕԼ 330 համարանիշի և Երևան քաղաքի Հասմիկի փողոցի բնակիչ, 34-ամյա Արթուր Աղագուլյանի վարած ВАЗ 21703 մակնիշի 10 ՕՕ 105 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախվելուց հետո Ա. Աղագուլյանն առաջ ընթանալով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 76-ամյա Վլադիմիր Բոնդրեյին: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ Ա. Աղագուլյանը դեպքի վայրում ներկայացել է, որ ինքը աշխատում է Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդական:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս