Քիչ առաջ 168-ի թղթակիցի հետ զրույցում Հայկակ Արշամյանի կինը հայտնեց, որ այս պահին Հայկակի այտին ներսից կար են դնում, իսկ Սուրեն Սաղաթելյանի գլխի վնասվածքը բավականին խորն է:
ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պարտադիր ֆինանսական աուդիտ չանցած խոշոր կազմակերպությունների ցանկը 2013թ. սեպտեմբերի 5-ի դրությամբ։
Նախկինում չդատապարտված կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Թվում է՝ վարչապետի խոսքը պետք է վերաբերվեր վերջին օրերի թերևս ամենակարևոր իրադարձությանը՝ Մաքսային միությանը, սակայն Տիգրան Սարգսյանն այդ մասին չէր խոսում
Աննայի երեխաներից յուրաքանչյուրի աչքերում խեղված մի ճակատագիր է դաջված: 3 ամիս Երևանյան լճի տարածքում ապրած, այնուհետև՝ մուտքերում, օբյեկտների աստիճաններին գիշերած այս երեխաների հոգեբանությունը խաթարված, ջարդված է:
Մեր երկիրը պատրաստ է եվրոպական հանրույթի հետ լայնածավալ համագործակցության, իսկ եթե այդ համագործակցության սահմանները կնեղացվեն ինչ-ինչ տեխնիկական պատճառներով, ապա «վստահաբար Հայաստանի և ԵՄի-ի միջև քաղաքական օրակարգը կարող է լինել համատեղ և ենթադրել մեր երկրի հետագա խորքային բարեփոխումներ և ժողովրդավարացում:
Կ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012-ի հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 02:00-ի սահմաններում Տավուշի մարզի Հաղարծին գյուղի հարակից անտառամասում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, անչափահաս Մ. Բ.-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ և դրանով վերջինիս սպանելու` բռնություն գործադրելու սպառնալիքով, նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն:
22-ամյա կինը մանրամասն պատմել է, թե ինչպես է անկողնու մեջ պառկած ժամանակ դանակով և կացնով հարվածներ հասցրել 38-ամյա Ալեքսանդր Կլիմովի մարմնի տարբեր մասերին, իսկ նրան սպանելուց հետո դիակը 9-րդ դասարանի աշակերտուհի Աննա Լազարբիձեի հետ տեղափոխել է տանը կից, հանգուցյալին պատկանող արհեստանոցի նկուղ և թաքցրել այնտեղ:
Նախորդ օրը ասֆալտապատման հերթը հասել էր Սուրեն Սպանդարյանի արձանակիր Գարեգին Նժդեհի անվան հրապարակին: Ասել, թե հանրահայտ 3-րդ մասի հանրահայտ հրապարակը նորոգման կարիք ուներ՝ չափազանցություն կլինի: Բայց մի քանի օր առաջ հին ասֆալտը քերվեց, իսկ երեկ փառահեղ ասֆալտապատվեց:
Նման որոշումները պետք է կայացվեն միմիայն հանրային լայն քննարկումների միջոցով` օգտագործելով ժողովրդի կամարտահայտման համար գոյություն ունեցող հնարավոր մեխանիզմները:
Ինքնասպանության վիճակագրությունը մեր երկրում սկսեց հրապարակվել 1995-ից: Ամեն տարի ինքնասպանության տվյալները սպանությունների քանակական ցուցանիշի հետ տեղ էին գտնում երկրի սոցիալ-տնտեսական վիճակն արձանագրող տեղեկագրքերում:
Իդեալական կլիներ, որ բոլորս լինեինք կոռեկտության սահմաններում, բայց բոլորս մարդ արարած ենք և երբեմն անցնում ենք ինչ-որ սահման:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 09.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1958 թ. ծնված Դուխիկ Խ.-ն և հայտնել, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով 15 րոպե առաջ իր տղային տնից տարել են:
Այն բոլոր գնահատակնները, թե անդամագրության մասին որոշումը կայացվել է Ռուսաստանում, ՌԴ ճնշմամբ, Է. Շարմազամովը ծիծաղելի համարեց:
2014 թ. բյուջեի կազմման գործընթացը սահմանված ժամկետներից մի փոքր ուշացել է: ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի խոսքով՝ դրա պատճառները տեխնիկական են:
Գառնին զբոսաշրջիկների կողմից հաճախ այցելվող գյուղերից է համարվում: Ժամանակին ամենածաղկուն գյուղն այսօր կորցրել է երբեմնի կենսունակությունը: Գյուղաբնակների հոգսերը շատ են, իսկ ելքը արտագնա աշխատանքն է:
Որևէ նոր բան տեղի չի ունեցել, մենք խորացրել ենք հարաբերությունները ռազմավարական ՌԴ հետ, ինչը բխում է մեր տնտեսական ու քաղաքական շահերից
«Իրականում, տեխնիկապես հնարավոր է, որ Հայաստանը ստորագրի Ասոցացման համաձայնագիրն առանց ազատ առևտրի գոտու պայմանագրի, սակայն, դա այնքան էլ հեշտ ու պարզ գործընթաց չէ»,- փաստում է Յոզվյակը՝ ընդգծելով, որ չորս տարի առաջ՝ բանակցությունների մեկնարկին, կողմերը համաձայնել են, որ երկու փաստաթղթերը անքակտելի են լինելու:
Օգոստոսի 30-ին, ժամը 23.45, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել 1967 թ. ծնված Գուրգեն Կ.-ն և հայտնել, որ 4-րդ սովխոզում գտնվող իր վագոն տնակի վրա կրակել են:
Դեռ ամիսներ առաջ մեր հրապարակումներում գրել էինք, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու խոչընդոտներից մեկը համարվում էր այն հանգամանքը, որ ըստ որոշ տեղեկությունների, Մաքսային միության անդամ Ղազախստանը պահանջում էր, որպեսզի Հայաստանը միությանն անդամակցի առանց Ղարաբաղի:
«Եվրամիությունը համոզված է, որ ջանքեր պետք է գործադրվեն քաղաքական կարգավորման ուղղությամբ»,-ասել է Բարոզուն:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ամոնիտի 38 լիցք, 3 մեծ և 12 փոքր տրոտիլե գլանակ, հակատանկային 2 ական` առանց պայթուցիչի, լուսարձակող 8 փամփուշտ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 27 և 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ, «ՏՕԶ» հրացանի 53 փամփուշտ, 3 ճայթիչ հրապատիճ և 24 սմ բռնկիչ քուղ:
Դեղձն ունի միզամուղ, լեղամուղ, ստամոքսահյութի արտազատումը խթանող, մարսողությունը լավացնող, արյունաստեղծ, սրտի ռիթմերը կարգավորող, հիպոտենզիվ հատկություններ։
ՀՀԿ գրասենյակի շենքի առջև լարված իրավիճակ է: Փակ են կուսակցություն տանող բոլոր ճանապարհները: Դրանք վերահսկվում են ոստիկանների կողմից, ովքեր հորդորում են քաղաքացիներին շրջանցել անցումային այդ հատվածները, իսկ լրագրողներից պահանջում անձը հաստատող փաստաթուղթ և մի քանի անգամ ստուգում են այն:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 10.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Սվաճյան փողոցի թիվ 36 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի և դիմել փախուստի:
Չեմ կարծում, որ Եվրամիությունը կշարունակի մեզ համարել հուսալի գործընկեր, ո՛չ, այս գործընթացում մենք մեզ ոչ հուսալի գործընկերոջ պես պահեցինք: Կցանկանա շարունակել, լավ կլինի, կփորձենք, կաշխատենք: Ի վերջո, աշխարհն այս ամենով չվերջացավ: Ասոցացման պայմանագիրը կարելի է նախաստորագրել ոչ թե Վիլնյուսում` նոյեմբերին, այլ, ասենք, Բրյուսելում` հունվարի 6-ին:
Այս պահին ՀՀԿ գրասենյակի մոտակայքում դեռևս շարունակվում է ակտիվիստների բողոքի ակցիան: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ում՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ժամը 20:00-ին մեկնարկել է ՅՀԿ ԳՄ նիստը:
«Բաղրամյան 26-ը երբեք Հայաստանը չի կառավարել և չի կարող կառավարել»,- այսօր Ազատության հրապարակում` ազատամարտիկների ամենշաբաթյա հանրահավաքին, հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ով հիմնականում խոսեց Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական վիճակի մասին` հատկապես Մաքսային միություն մտնելու` Սերժ Սարգսյանի հայտարարության ֆոնի վրա:
Հերոսի առասպելաբանական արկածի ուղին սովորաբար ամենայն անցման ծեսի ձևակերպման ընդլայնումն է` մեկուսացում-շնորհառություն-վերադարձ, ինչը կարելի է համարել մոնոառասպելի կենտրոնական բլոկը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ Վարդան Արամյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: