Ակտիվիստներ Սուրեն Սաղաթելյանը եւ Հայկակ Արշամյանը լուրջ վնասվածքներ են ստացել (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 5-ին Կողբացի 2 հասցեում անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել քաղաքացիական ակտիվիստներ Հայկակ Արշամյանին ու Սուրեն Սաղաթելյանին:
Տղաներին տեղափոխել են թիվ 1 հիվանդանոց: Քիչ առաջ 168.am-ի թղթակիցի հետ զրույցում Հայկակ Արշամյանի ընկերներից մեկը պատմեց, որ թե Հայկակը, թե Սուրենը բազմաթիվ վնասվածներ ունեն, մարմինները պատված են կապտուկներով: Հայկակը պատռվածքներ է ունեցել քթի մոտ եւ բերանի ներսի մասում, Սուրենը գլխի խորը վնասվածք է ստացել, իսկ ձեռքի մի քանի մատները կոտրված են եղել: Բժիշկներն անհրաժեշտ միջամտություն են կատարել` կարել են վերքերը եւ գիպսի մեջ են դրել Սուրենի մատները:
news.am –ի տեղեկություններով՝ մարզական կազմվածքով 7-8 հոգանոց խումբը Հայկակ Արշամյանի վրա է հարձակվել այն պահին երբ նա դուրս է եկել մեքենայից, իսկ Սուրենին հարվածներ են հասցրել հենց մեքենայում:
Տեսանյութը` iLur.am –ի: