Հասան Ռոուհանին պլանավորել է սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պլանավորել է սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Ռոուհանին ելույթ է ունենալու նաև սեպտեմբերի 26-ին, սակայն արդեն որպես Չմիավորման շարժման նախագահող երկրի ղեկավար:

Բացի այդ, պլանավորված է, որ Իրանի նախագահը Նյու Յորքում ունենալու է մի շարք հանդիպումներ Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների, ինչպես նաև ԱՄՆ-ի իրանական համայնքի ներկայացուցիչների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30