ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա  Թաթարյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի «ԾովԵմ» և «Ճամբարակի արարող երիտասարդներ (ՃամբԱՐԵ)» երիտասարդական կենտրոններ:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փոխնախարարը շրջել է կենտրոններում, ծանոթացել պայմաններին, զրուցել երիտասարդների հետ, հետաքրքրվել երիտասարդական կենտրոններում իրականացվող աշխատանքով, ընթացիկ ծրագրերով ու միջոցառումներով:

Քրիստինա Թաթարյանը կարևորել է, որ կենտրոններում իրականացվող աշխատանքները բխեն գլխավորապես երիտասարդական պետական քաղաքականության առաջնահերթություններից՝ երիտասարդների համար ապահովելով կարողությունների զարգացման հնարավորություն, ինտելեկտուալ ժամանց, գաղափարներ փոխանակելու միջավայր:

ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ, ինչպես նաև գործընկեր կառույցների հետ կնքված հուշագրերի շրջանակում Հայաստանի տարբեր բնակավայրերում գործում են 19 երիտասարդական կենտրոններ: Մինչև ընթացիկ տարվա վերջ պետական բյուջեի ֆինանսավորմամբ նախատեսվում է բացել ևս 6 կենտրոն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930