Ամո՛թ ա, որ ինքն ըստեղ ելույթ ա ունենում։ Ինքը քաղաքական մարմնավաճառ ա:
Մենք քննարկել են Լիտվայի եւ Վատիկանի երկկողմ հարաբերությունները, խոսել Եվրախորհրդում Լիտվայի նախագահության, Ռուսաստանի հսկայական ճնշման, Հայաստանի` մեզ վշտացրած որոշման մասին:
Կատարվել է արտաշիրիմում, Հարություն Խոջայանի դիակը տեղափոխվել է դիահերձարան: Թերթի տեղեկություններով` Խոջայան եղբայրներն ապրում են իրենց մոր հետ:
«Սահմանը պահող, սահմանին ապրող ժողովուրդը չպետք է այսքան հոգս ունենա: Մենք էլ զինվորի պես մի բան ենք, այսքան դառնություններ ենք տեսնում, բայց ապրում ենք նաև այն գիտակցությամբ, որ սա մեր հողն է, որ մենք պետք է սահմանը պահենք»,- ասում է տիկին Ալվարդը:
Գերեզմանաքարերի հին լինելու պատճառով դրանք մնացել են առանց խնամողների, քանի որ սերունդներ են փոխվել, չկան նաև հանգուցյալների հարազատները: Քարերի մեջ կան դագաղաձև տապանաքարեր`զարդարված հայկական զարդաքանդակներով: Քիչ վարպետներ են պատրաստել նման տապանաքարեր:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում շրջվել է «ՈՒԱԶ 452Ա» մակնիշի 31 ՍՕ 521 պետհամարանիշի ավտոմեքենան:
«Ով հնարավորություն ուներ, թողեց-գնաց Ռուսաստան, ով էլ մնացել է, սպասում է` հնարավորություն ունենա, որ ինքն էլ գնա»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը 168.am-ին փոխանցեց այն փաստաթուղթը, որի մասին խոսել էր:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնի աղբարկղի մոտ զենք-զինամթերք է թողնում:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 20.00-ին , «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Օհանովի փողոցի թիվ 24 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ջուրն աղի է` խմել չի լինում. ստիպված շաբաթական երկու անգամ գյուղ այցելող ցիստեռնից ջուր են գնում` դույլը հարյուր դրամով:
Դուք վայելում եք և մշտապես վայելելու եք հայ ժողովրդի ճանաչումը, մեծարանքն ու սերը:
Հայաստանը մնում է «Արեւելյան գործընկերության» ծրագրի ակտիվ անդամ և շարունակում է ԵՄ ներկայացուցիչների առաջարկած բարեփոխումները։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է սեպտեմբերի 18-ից 20-ն անցկացված Հայաստանի երկրորդ միջազգային բուժքույրական համագումարի մասնակիցներին:
Սեպտեմբերի 21-ին հյուսիսային շրջաններում, 22-25-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
«Մեր Անկախության օրը եղել և մնում է 1918թ. մայիսի 28-ը, 1991թ. սեպտեմբերի 21-ը շատ ավելի կարևոր օր է, բայց դա ընդամենը ժողովրդի կողմից անկախությանը «այո´» ասելու օրն է»,- այսօր Ազատության հրապարակում` Անկախության օրվա նախօրեին կազմակերպված հավաքին, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ում Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց որպես «անկախության սիմվոլ» և «ռահվիրա»:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանով ժամանակավորապես արգելվեց թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի և մթերքի ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք
Ի պատասխան ԱՄՆ առողջության և հանրային ծառայությունների վարչության սննդամթերքի և դեղամիջոցների ադմինիստրացիայի պաշտոնական կայքում տեղ գտած և զանգվածային լրատվամիջոցներով տարածված հաղորդագրություններին՝ հայտնում ենք, որ «ԱՄՄ» ՍՊԸ-ի կողմից ս.թ. հունիս ամսին ԱՄՆ արտահանված N69-A խմբաքանակի պանիրը եղել է 15.05.2013թ. արտադրության և 6 ամիս պիտանիության ժամկետով: Տվյալ խմբաքանակի (1000կգ) պանիրն ամբողջությամբ արտահանվել է ԱՄՆ և չի իրացվել ՀՀ շուկայում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը:
Իհարկե, ես անձնապես այն հստակ համոզմանն եմ, որ Հայաստանի տեղը եվրոպական ընտանիքն է և մենք չպիտի կորցնենք ԵՄ-ի հետ երկխոսության հնարավորությունը՝ մեր եվրոպական հեռանկարը չփակելու համար: Սա իմ միանշանակ դիրքորոշումն է:
Բոլոր պատասխանատու և վճռական հայորդիները պարտավոր են ենթարկվել` համախմբվելու, կազմակերպվելու, Ազատության հրապարակը կրկին ազգային բարոյականության օազիսը, հայոց ոգեղեն խոյանքի էպիկենտրոնը դարձնելու և այս հրապարակում բռունցքվելու: Պարտավոր ենք գիտակցել, որ հայրենիքը վտանգի մեջ է, Մայր Հայաստանն է կանչում, բռունցքվելն է փրկությունը Հայաստանի:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Գավառի բաժին է դիմել 33-ամյա մի տղամարդ և հայտնել, որ իր բարեկամի տնից գողացել են մահճակալի 2 գլխակողեր, ապակյա սպասք, հեռուստացույցի սարքավորում և տնտեսական ապրանքներ:
Ով ճանաչի Հայաստանի շահը, ով ճանաչի Հայաստանի քաղաքացու իրավունքը, մեր ռազմավարական գործընկերն է, բայց թող ոչ մեկը` Արևելքից, թե Արևմուտքից, անկախության այս տոնի նախաշեմին մեզ քարոզ չկարդա և չփորձի մեր անկախությունը մեզնից խլել:
ՀՀ կառավարության և իշխանակա մյուս ոլորտների կողմից «ԱՏ-մետալս» ընկերությանը հովանավորելու խնդիրը համեմատաբար ակնհայտ դարձնելու համար, նախ հակիրճ ներկայացնեմ, թե հանքավայրի շահագործման թույլտվություն ստանալու համար ինչ ընթացակարգ է սահմանված:
Գյումրիում այսօր հաճելի իրարանցում էր: Սեպտեմբերի 20-ին, «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում` մարզկենտրոնում մեկնարկեց ԱՊՀ երկրների «Արտ Էքսպո» միջազգային 1-ին ցուցահանդեսը, որը կշարոնակվի մինչ սեպտեմբերի 22-ը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը՝ Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի գլխավորությամբ:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14.10-ին, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցի թիվ 4 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 19-ին Սուրբ Աթոռում բացվել է ՀՀ դեսպանությունը, ինչին հետևել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. Քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» լուսանկարչական ցուցահանդեսը՝ Հռոմի պատմական կենտրոնում գտնվող Պալացցո դելլա Կանչելերիա վատիկանյան պալատում:
Վարորդը փախուստի չի դիմել և իր ուժերով երեխային տեղափոխել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրաասենյակը այսօր՝ 2013թ. սեպտեմբերի 20-ին Ազգայի ժողովին ուղղված նամակներից ստացավ ևս մեկի պատասխանը: ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակից ուղարկված պատասխան նամակում չկար «Դուք կողմ եք Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցությանը, թե՞ ոչ» հարցի պատասխանը: