Հացատան տնօրենն ու մենեջերը հաստատությունում աշխատող մատուցողուհիներին շահադիտական նպատակներով դրդել են պոռնկությամբ զբաղվելուն:
Էմիլ Բուդաղյանն անդրադարձավ նաեւ ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանին ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու Սերժ Սարգսյանի առաջարկությանը՝ ասելով, որ սա նշանակում է, որ «Սարգսյանը Կոստանյանին պարգեւատրում է»:
Կյանքն առաջ է գնում, շատ ու շատ գործընթացներ, որոնք ենթադրում էին ժամանակային ու նյարդային կորուստներ, գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ դադարում են ազդել ընդհանրապես:
Պատրաստ են արդյոք ՀՀ երեք նախագահները կլոր սեղանի շուրջ քննարկելու ներքաղաքական ու արտաքին քաղաքականության խնդիրները:
«Ֆորբս» ամսագրի տվյալներով, ներկայում VMware ընկերությանը ներառված է աշխարհի առավել նորարարական ընկերությունների եռյակի մեջ:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ведомости-ում հոդված է գրել ռուսաստանյան տնտեսության հեռանկարների մասին։
Այսօր Ազգային ժողովի Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի նախագծին:
49-ամյա Ռոբերտ Ադիլխանյանը վարելով «Mercedes» մակնիշի 17 ՍՕ 690 համարանիշի ավտոմեքենան Էրեբունի փողոցում, Էրեբունու զինկոմիսարիատի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 50 տարեկանին մոտ մի տղամարդու, ում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
2009 թվականին ՎԶԵԲ-ը ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցին հատկացրել էր 5.5 մլն դոլար՝ գնահատելով «Սթարի» «նորարարական մոտեցումներն ու հակվածությունը մենեջմենտի արդիական մեթոդների կիրառման նկատմամբ»:
Եկեք հենց այսօր մեր միջից թոթափենք այս մղձավանջն ու իրար մասին հոգ տանելուն հետամուտ լինենք: Ամեն ինչ նյութականով չի որոշվում: Դու կարող ես եղբորդ ավելին տալ: Ո՞վ է քո եղբայրը. դա քո ընտանիքն է, հարևանդ, երթուղայինի մեջ քեզ հետ նստած մարդիկ, փողոցում քեզ հետ քայլող մարդկանցից՝ մինչ գիշերվա ցրտին հայրենիքի սահմանն աչալուրջ պահող զինվորը:
Հանձնաժողովի 36 անդամից նիստին մասնակցել է 31-ը: Հանձնաժողովի նիստին մասնակցության հրավեր ստացած Երևան քաղաքի ավագանու երեք խմբակցություններից նիստին ներկա է եղել ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը, երկուսը հրաժարվել են նիստերին մասնակցելուց:
Ամերիկացի մեծահասակների 15% -ն ասել է, որ չի օգտվել ինտերնետից կամ էլ. փոստից: Այս մասին հայտնում է NBC News-ը` հրապարակելով Pew Internet & American Life Projectի նոր ուսումնասիրություն արդյունքները:
Աշխատանքով ապահովված է բնակչության 10%-ը: Արտագնա աշխատանքի գնացողները կազմում են 5-7%: Մարզպետարանի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ վերջին 3 տարում նկատվում է արտագնա աշխատանքի գնացողների աճ:
Պարտքերը հիմնականում կուտակվել էին սկսած 2000 թ-ից:
Վերահսկիչ պալատը շարունակում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրագործման շինարարական աշխատանքների վերահսկողությունը: Այս մասին 168.am-ին հայտնեց ՎՊ մամլո խոսնակ Աննա Վարդանյանը:
Սեպտեմբերի 25-ին Փարիզում անցկացվող «Top Resa» Զբոսաշրջության եւ ճանապարհորդության միջազգային մասնագիտական ցուցահանդեսի շրջանակներում, ուր Հայաստանը ներկայացնում են մոտ մեկ տասնյակ տուրիստական գործակալություններ, տեղի ունեցավ Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը։
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.62 դրամ։ Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.19%-ով կամ 0.77 դրամով։ Բորսայում վաճառվել է 7 միլիոն 850 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 404 դրամ, վաճառքինը՝ 407 դրամ:
Հայստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը հիմք ընդունելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի դիմումը՝ 2013թ. սեպտեմբերի 27-ի նիստում որոշել է վերջինիս ազատել զբաղեցրած պաշտոնից:
«Փող չկա, ժողովուրդն էլ փող չունի, փակել են խանութները»,- ասում են ախթալացիները:
Պաշտպանական կողմը խնդրեց արձանագրել այն փաստը, որ իրեղեն ապացույցների փաթեթավորումն ու կնքումը կատարված է սահմանված նորմերին անհամապատասխան:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 27-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը, մասնակցել է 11-րդ անգամ Երևանում անցկացվող Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 159-րդ կմ-ին, շրջադարձի ժամանակ, «Չերրի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրահեռացման փոսը:
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներն այսօր հերթական բողոքի ակցիան էին նախաձեռնել՝ ընդդեմ Փակ շուկայում կատարվող շինարարության:
2013 թ. օգոստոսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 383,951, ինչը 2012թ. օգոստոսի 31-ի դրությամբ գրանցված ցուցանիշից մեծ է 19,243-ով:
Նա 1929թ. ծնված Լեննա Բորյանն է: Հարևանները 168.am-ի հետ զրույցում պատմել են, որ կինը բնակվում էր մենակ, ուներ մեկ աղջիկ, ով ամուսնու հետ բնակվում է Ռուսաստանում: Աղջիկը մոտ մեկ ամիս առաջ էր մեկնել Ռուսաստան, պետք է օրերս գար ու ծեր մորն իր հետ տաներ, սակայն, հարևանների պատմելով, կինը դեմ էր Ռուսաստան մեկնելուն:
Հ. Վարդանյանի հայրը՝ Վրույր Վարդանյանը աշխատում է Գեղարքունիքի մարզի կադաստրի պետ:
Կատարվում է քննություն: