
Մեծ Բրիտանիան նոր ապացույցներ ունի Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ

C-ին տված հարցազրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան նոր ապացույցներ ունի Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ: Քեմերոնի խոսքերով՝ այդ մասին է վկայել Սիրիայում դեպքի վայրից վերցված փորձանմուշների հետազոտումը.
«Մենք Porton Down լաբորատորիայում նոր ենք հետազոտել Դամնասկոսի մոտ վերցված նմուշները, որով և մեզ մոտ ավելի են շատացել Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման վկայությունները»:
Քեմերոնը խոստացել է, որ Մեծ Բրիտանիան օգնելու է սիրիացի փախստականներին և պնդելու է հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ, ինչը մասնավորապես վերաբերում է խաղաղության նոր բանակցություններ անցկացնելուն: Դրա հետ մեկտեղ նա անհրաժեշտ է համարել քիմիական զենքի կիրառմանը վճռական պատասխան տալը:
Քեմերոնն ափսոսանք է հայտնել ոչ վաղ անցյալում բրիտանական խորհրդարանի կողմից ընդունված (Սիրիային հարված հասցնելու վերաբերյալ) որոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ պատգամավորներն ընտրեցին թեթև և քաղաքական և ոչ թե բարդ և ճիշտ ուղին: