
Եգիպտոսի կառավարությունն արգելել է «Մուսուլման եղբայրների» գործունեությունը երկրում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի կառավարությունը որոշել է ցրել «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիան, որը պաշտոնապես գրանցված է որպես հասարակական կազմակերպություն, որը գոյատևեց մոտ վեց ամիս:
Դրանով իսկ շարժման բոլոր մասնաճյուղերն ու ղեկավարությունը պետք է վերացվեն ու ցրվեն՝ երկրի օրենքներին համապատասխան: Ավելի վաղ Եգիպտոսի դատական կոլեգիան խորհուրդ էր տվել ցրել իսլամական այդ շարժումը, որը մարտին մեղադրվել է օրինական որևէ կարգավիճակ չունենալու մեջ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Եգիպտոսում կասեցվել էր «Մուսուլման եղբայրներին» համակրող հեռուստաալիքների հեռարձակումը: