Արմինեն, առաջադրված մեղադրանքի համաձայն, շրջել է օպերայի, կասկադի տարածքներում, մոտեցել պարսիկ երիտասարդների, բանակցել ու տասը հազար դրամի դիմաց սեռական հարաբերություններ առաջարկել անչափահաս աղջիկների հետ:
«Լիբանանը, չնայած սահմանափակ հնարավորություններին, ընդունում է փախստականներին, սակայն դա չի նշանակում, որ նա պետք է միայնակ մնա արդեն գագաթնակետին հասած խնդիրների հետ»:
Գերմանական Chaos Computer Club (CCC) ասոցիացիայի համակարգչային անվտանգության փորձագետները հայտարարել են, որ իրենք կարողացել են մոլորության մեջ գցել iPhone 5S սմարթֆոնի Touch ID մատնահետքերի սքաներին:
Գերմանիայի պատմության մեջ երրորդ անգամ դաշինքը ստիպված կլինի միություն ստեղծել իրենց հավերժական մրցակցի` Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, 1962 թ. ծնված Մանվել Ս.-ն ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի 418 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, և հրթիռանման 7 պայթուցիչ:
«Անդամակցումը Մաքսային Միությանը Եվրասիական Միությանն անդամագրվելու նախաքայլն է, և այդ վտանգի դեմ մենք ազգային ազատագրական պայքարի դրոշն ենք բարձրացրել: Վստահ եմ, որ արդյունքում մեզ հաջողվելու է ստեղծել անկախ պետություն»:
Microsoft-ը թողարկել է Surface պլանշետի նորացված տարբերակը` այդպիսով փորձելով խթանել իր պլանշետների վաճառքի աճն ու բարձրացնել iPad-ի հետ մրցակցությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Apple-ը մշակում է հաջորդ սերնդի հեռուսատատեսությունը:
ԲՀԿ-ն միշտ կողմնակից է եղել, որ ունենանք լավ հարաբերություններ հարեւան երկրների, այդ թվում` Ռուսաստանի հետ: Մենք մինչեւ այժմ գիտենք, որ կա Մաքսային միություն հասկացություն եւ համագործակցություն դրա շրջանակներում, բայց դրանից ավել` ոչինչ չգիտենք:
«Վերջին կարգի, անջրդի հողեր են, 1000-1500 դրամ ա հողի հարկը, որտեղ չի կորել էդ փողը…»,- ասաց գյուղապետը:
Փաստաթղթում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին կիսում է նույն արժեքներն ու ազատության, ժողովրդավարության, ինքնորոշման եւ մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները:
Տվյալների միջև տարբերությունը պայմանավորված է միայն այն հանգամանքով, որ աղյուսակում ներառված չէ դեպոզիտային հաշվի մնացորդը (ինչի վերաբերյալ հարցադրում չի արվել): Տրամադրված վարկերի վերադարձից ստացված գումարները մուտքագրվում են կայունացման դեպոզիտային հաշիվ, և այդ հաշվի վրա առկա միջոցներից տրամադրվում են նոր վարկեր:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 23.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժին բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Նարինե Օ.-ն, որը ապրիլի 20-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի /առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը/ 2-րդ մասի մեղադրանքով:
Սեպտեմբերի 23-ին Գյումրիի ավագանու հերթական նիստի օրակարգային հարցերի թիվը թեև մեծ էր, սակայն իր ուրույն ու կարևոր տեղերն էին զբաղեցրել Վլադիլեն Բալյանին եւ Վարդուհի Վարդերեսյանին «Գյումրիի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհելու մասին քննարկումները, ինչպես նաև Գյումրիի քաղաքի օրհներգի ընտրության հարցը:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործում է 2 մանկապարտեզ՝ թիվ 3 և թիվ 5 մանկապարտեզները: Թիվ 5 մանկապարտեզի տնօրեն Էլէոնորա Դանիելյանի փոխանցմամբ` մանկապարտեզ հաճախողների թիվը 89 է, իսկ հաճախողների թիվը տատանվում է 78-80-ի շրջանակում:
Այսօր ժամը 14:00-ի սահմաններում, Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են՝ Երևան քաղաքի բնակիչ 63-ամյա Գագիկ Ավագյանի վարած «Volkswagen Vento» մակնիշի 35 VO 744 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակաիչ 50-ամյա Գևորգ Սիմոնյանի վարած «ВАЗ-2106» մակնիշի 18 ԼՍ 911 համարանիշի ավտոմեքենաները:
«Ինձ օֆիցիալ չեն ասել, ես որ չեմ ստացել անալիզների պատասխանները, թե ինչի՞ են սատկել, ի՞նչ հիվանդություն ա»:
Սեպտեմբերի 21-ին «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում Գյումրիի Հաղթանակի զբոսայգում տրվեց քանդակագործության միջազգային սիմպոզիումի մեկնարկը, որը կրում է «Կենարար աղբյուր» անվանումը: Սիմոզիումին մասնակցում են 5 երկրների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Իտալիայից և Ուկրայինայից: Իտալիան ներկայացնում է քանդակագործ Մասիմո Լիպպին:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1956 թ.Անահիտ Բ.-ին, որը խոստովանել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Միկրոշրջան թաղամասի թիվ 78 շենքի առաջին հարկում գտնվող ոսկյա իրերի խանութից գողացել է ոսկյա խաչ:
«Ակնհայտ է, որ սեպտեմբերի 3-ի հայտարարությունն անելիս հաշվի է առնվել անվտանգության գործոնը»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՀԺԿ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն` անդրադառնալով Մաքսային միությանն անդամագրվելու` նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվայում արած հայտարարությանը:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ին, 25-ին գիշերը կնվազի 3-4 աստիճանով:
Անկախության, իրական անկախության ու ազատության մասին է մեր զրույցը աշխարհահռչակ երաժիշտ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:
168.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Վանաձորում այսօր՝սեպտեմբերի 23-ին, ոստիկանության ծառայակցի ինքնասպանության դեպքի առթիվ:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Փանիկ գյուղում հետընթաց շարժվելիս վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 22-ին Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցում հայաստանցի խուլերը նշեցին իրենց միջազգային օրը: Այն աշխարհում նշվում է 1951 թվականից: Խուլերին իր շնորհավորանքի ու օրհնելու էր եկել նաև Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Մեղադրյալներ Հրայր Քալաշյանի և Արտակ Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Քենիայի Հանրապետության Նախագահ Ուհուրու Քենիատային՝ Նայրոբիի «Ուեսթգեյթ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կորուստների պատճառ է դարձել:
Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Վանաձորում: Կախվելու միջոցով ինքնասպան է եղել 30-35 տարեկան երիտասարդը՝ Դավիթ Մայիլյանը: Նա աշխատում էր ոստիկանության Լոռու մարզային վարչությունում՝ որպես փորձագետ:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 17.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.10-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Զեդեա գյուղի տարածքում մոտ 5 րոպե տևողությամբ կարկուտ է տեղացել, ինչի հետևանքով վնասվել են խնձորի այգիները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ ԳԴՀ Բունդեսթագի ընտրություններում նրա ղեկավարած Քրիստոնեադեմոկրատական միության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: