Գտեք հայատյաց հաջիևների և Փաշինյանի, ՔՊ-ականների միջև որևէ տարբերություն
Ադրբեջանի նախագահ Ալիևի, ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի վերջին հայտարարությունները և Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստան» հայեցակարգը լրիվ նույն բովանդակությունն ունեն:
Հայկական ինքնությունը, սրբությունները ծաղրող, Արցախը, Շուշին, Դադիվանքն ու Գանձասարը պղծող, հայատյացություն քարոզող Ալիևի արտաքին քաղաքականության և կապերի գծով օգնական Հիքմեթ Հաջիևը 2026թ. օգոստոսի 5-ին թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Բաքուն ողջունում է Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունված «Իրական Հայաստանի» հայեցակարգը:
«Մենք դրական ենք գնահատում այն փաստը, որ Հայաստանի ներկայիս վարչակազմն «Իրական Հայաստանի» հայեցակարգն ընդունել է որպես հիմնարար քաղաքական մոտեցում»,- հայտարարել է հայատյաց Հաջիևը։
Այսօր՝ 2026թ. սեպտեմբերի 17-ին, «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» համաժողովում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և այլոց ներկայությամբ հայտարարել է, որ Հայաստանի դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը:
««Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն իշխող գաղափարախոսություն է, և պետական ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ այդմ։ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող մտքերը սպառնալիք են Հայաստանի համար»,- հայտարարել է Փաշինյանը։
ՀԻՇԵՑՆԵՆՔ. Ադրբեջանի սահմանադրությամբ՝ Հայաստանի տարածքների 60 տոկոսից ավելին ադրբեջանական է: Դա է նրանց պատկերացրած «իրական Հայաստանը»: Էրդողանի և Ալիևի թելադրած օրակարգում հայերը քոչվորներ են, որոնք չունեն պատմություն, մշակույթ, կրոն, չկա Արարատ սար, չկա Արցախ, Սյունիք…

