ՄԱԿ-ի գնահատականներով` հակամարտության հետևանքով Սիրիան լքել է երկու միլիոն մարդ, ևս չորս միլիոն մարդ համարվում է ներքին տեղահանված, այսինքն հարկադրված են եղել լքել իրենց տները, սակայն չհատել երկրի սահմանները:
G-20-ի անդամ երկրների ղեկավարները հանդես են գալիս Սիրիայում ռազմական գործողություն անցկացնելու օգտին:
Մենք չգիտենք՝ ի՞նչ է նախատեսում Ասոցացման համաձայնագիրը: Բայց այն հայտարարությունները, որ հնչեցին Եվրոպայից, թե մեզ հետ լինելով՝ ՌԴ հետ լինել չեք կարող, նշանակում է, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները պետք է խզվեին: «Կամ-կամ» տարբերակը մեր առջև դրվել է և ենթադրվել է, որ ընտրելով Եվրոպային՝ պետք է խզել մեր կապերը ՌԴ-ի հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը աշխատանքային այցելություն կկատարի Վիլնյուս, որտեղ հանդիպում կունենա Եվրոպական միությունում նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի հետ։
Ամենացավալին այն չէ, ինչ ասել են Կոմանդոսն ու Դալիբալթայանը, այլ այն, որ այսօր փողոց ու հրապարակ բողոքելու են դուրս եկել քաղցած ու չգնահատված ազատամարտիկներ:
Անահիտ Ազիզյանի խոսքերով, ինքը «Fruitful Armenia» հիմնադրամի անդամ է. «Հասարակական աշխատանք եմ տանում: Էռնեկյանի խաղողի այգիներում եմ հասարակական աշխատանք տանում, գյուղմեխանիզացիայի հետ կապված աշխատանքներ եմ անում:
Հայաստանի ինքնիշխանությունն իջնում է ոչ թե այս կամ այն միության մեջ մտնելով՝ այլ արտագաղթով, տնտեսական զրո մակարդակով, քաղաքական զրո մակարդակով, հասարակության լրիվ անտարբերությամբ, ինչի ապացույցն էր Բաղրամյան 26-ի մոտ կայացած երեկվա ակցիան, որին ընդամենը մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել:
Ուրբաթ երեկոյան Սպիտակ տան կողմից հրապարակված հայտարարության տակ ստորագրել են Ավստրալիան, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան, Իսպանիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան եւ, իհարկե, ԱՄՆ-ը:
«Մտահոգված եմ Արշամյանի, Սաղաթելյանի և Հայաստանում այլ ակտիվիստների նկատմամբ հարձակումների կապակցությամբ: Պետք է ապահովվի արդյունավետ հետաքննություն և հաշվետվողականություն»:
Ոստիկանները նրան բռնել են այն ժամանակ, երբ նա ճաշում էր Սադովայա-Սամոտեչնայա փողոցի վրա գտնվող «Хурма» ռեստորանում։ Քանի որ «օրենքով գողի» մոտ հակաօրինական ոչինչ չի հայտնաբերվել, նրան ազատ են արձակել պրոֆիլակտիկ բնույթի կարճատև զրույցից հետո։
Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին սեպտեմբերի 3-ին հնչած հայտարարությունից հետո Եվրոպայի արձագանքը փոփոխական էր ու շարունակում է այդպիսին լինել:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, խաղից հետո արժանին մատուցեցին հայ ֆուտբոլասերներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց՝ ցուցաբերած աջակցության համար:
«Այնտեղ եղած չափանիշները թույլ չեն տալիս դա: Այդ մասին շատ լավ գիտեն մեզ մոտ` Մոսկվայում, նաև դա լավ գիտի Հայաստանի ղեկավարությունը»
Նախկինում չդատապարտված Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալը:
Ի՞նչ կարող է Հայաստանին տալ Մաքսային միությանն անդամակցությունը՝ դրական և բացասական առումներով
«Կարող եմ ասել, որ հիմա վիճակը բավականին ծանր է, ավելի ծանր, քան անմիջապես վիրահատությունից հետո: Սոմատիկ հիվանդություն, գլխուղեղի արյան շրջանառության խանգարում, որը հիմա ավելի է ծանրացնում վիճակը»,- ասաց վիրաբույժը:
Վիճաբանությանը միջամտել է Ա.Ղամբարյանի դուստրը՝ անչափահաս Մերի Աբրահամյանը, որի ժամանակ Ս.Պլասկինը ձեռքով քաշքշել է նրա ձեռքերից, ոտքով հարվածել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Կարեւորն այն էր, որ մենք հաղթեցինք: Հաղթանակը դժվար էր, բայց մենք կամային որակներ ցույց տվեցինք:
ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 70 հարց եւ միջազգային 22 պայմանագիր:
Գործարարի ընտանիքը նաեւ Սոսո Պավլիաշվիլիին է մեղադրել սպանությանը մասնակցություն ունենալու մեջ, սակայն դատախազությունը նշել է, որ չունի բավարար ապացույցներ նրան մեղադրանք առաջադրելու համար:
Դանիացիների հետ պատասխան հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականի կորուստները հսկայական են, չեխերին 2:1 հաշվով հաղթելուց հետո մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը լրջագույն կադրային խնդիրներ է ունենալու հաջորդ խաղում, Պրահայից հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը: «Միշտ չէ, որ հաղթում է ուժեղ թիմը: Ցանկանում էինք հաղթել եւ չէինք մտածում, թե ինչ ենք ցանկանում: […]
«Fitch Rating»-ի կողմից տրամադրված վարկանիշը համապատասխանում է Հայաստանի վարկային «BB-ի» վարկանիշի, որի կանխատեսումը կայուն է:
Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են ստացվել, որ 1967 թ. ծնված Արմեն Բ.-ն իր տանը և օժանդակ շինություններում ապօրինի թմրամիջոց է թաքցնում:
Գոլերը խփեցին Կառլեն Մկրտչյանը` խաղի 31-րդ րոպեին եւ Գեւորգ Ղազարյանը` 92-րդ րոպեին:
Բանաձեւի նախագիծը, որով ԱՄՆ վարչակազմին իրավունք է տրվում ռազմական հարված հասցնել Սիրիային, հավանության էր արժանացել Սենատի համապատասխան հանձնաժողովի կողմից:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 20.52-ին ՍՊԾ պատասխանատու հերթապահը տեղեկացրեց, որ տեղական ժամանակով ժամը 20.35-ին Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Ախալքալաք քաղաքից 25 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Ավելի վաղ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտնել էր, որ վրացական կողմը և Աբխազիան համաձայնության են եկել երկաթուղու աբխազական հատվածի բացման հարցում։
Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ու բնականաբար ամեն ինչ պետք է արվի այդ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար: Հիմա ինչպես եք պատկերացնում, որ ռազմական անվտանգության կոնկրետ համակարգի անդամ լինելով՝ Հայաստանը որոշեր մերժել այդ նույն համակարգի տնտեսական հատվածին ինտեգրումը:
Մաքսային միությանն անդամակցելու որոշումը հետևանք է Հայաստանում գործող իշխանությունների համակարգային փոփոխություններից խուսափելու ձգտման, այլ ոչ թե` արտաքին ճնշումների:
Մեր բնակչության կյանքը՝ Ռուսաստանի հետ մաքսային միություն կազմելուց հետո կծանրանա՝ սպասվող լայնամասշտաբ թանկացումների արդյունքում: Բայց գոնե այդ բնակչությունը կարող է անհոգ, առանց պատերազմի մի նոր սպառնալիքի քնել: Այս հարցում Սերժ Սարգսյանի որոշումը այլընտրանք չուներ: