Բաժիններ՝

ՀՀ ԱԱԾ մամլո քարտուղարն այդպիսի տեղեկություն չունի

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը   «ԱԱԾ-ից դուրս գործող գաղտնալսումներ իրականացնող մարմնի հայտնաբերման մասին»  տեղեկություն չունի: Այս մասին «Փաստինֆո» թղթակցին ասել է ԱԱԾ մամլո քարտուղարը:

Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի իրազեկ աղբյուրների, բոլորովին վերջերս ԱԱԾ-ից դուրս գործող գաղտնալսումներ իրականացնող մի մարմին է հայտնաբերվել, որի հետեւում կանգնած է մի այլընտրանքային խոշոր օլիգարխ: Ըստ թերթի տեղեկատվության, ցանցի գործունեության մեջ ներգրավված են եղել ԱԱԾ նախկին և ներկա աշխատակիցներ, ավելին, ԱԱԾ-ի կողմից պետպատվերով գնված որոշ թանկարժեք և հզոր գաղտնալսող սարքավորումներ չգիտես ինչպես հայտնվել են նշված ոչ պետական մարմնի տրամադրության տակ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս