
Երեկոյան ժամերին մեծ աշխուժություն է նկատվել «Ինջիրլիքի» ավիաբազայում

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան մեծ աշխուժություն է նկատվել Ադանայից ոչ հեռու ընկած «Ինջիրլիքի» ամերիկյան ավիաբազայում:
Երեկոյան ժամերին այստեղ վայրէջք է կատարել 6 հատ F-16 կործանիչ, 1 անօդաչու թռչող սարք, 2 լիցքավորիչ ինքնաթիռ և 2 բեռնատար ինքնաթիռ: Նշվում է, որ ավիաբազայում աշխուժություն է սկսվել առավոտյան ժամերին, ինչը և մեծ թափ է հավաքել երեկոյան ժամերին:
Ավիաբազայի մոտ տեղակայված է այս տարվա հունվարին Նիդերլանդներից ստացված ամերիկյան երկու Patriot զենիթա-հրթիռային համալիր: