Եվրախորհրդարանը հաջորդ շաբաթ բանաձև կընդունի «Արևելյան գործընկերության» երկրների վրա ՌԴ-ի կողմից ճնշում գործադրելու մասին

Ուկրաինական УНИАН լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաջորդ հինգշաբթի Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկումներ են ծավալվելու «Արևելյան գործընկերության» երկրների վրա Ռուսաստանի կողմից ճնշում գործադրելու շուրջ և քվեարկության միջոցով ընդունվելու է համապատասխան բանաձև: Համապատասխան որոշումն ընդունվել է Եվրախորհրդարանի երկվա նիստում:

Նշվում է, որ Եվրախորհրդարանին այդ քայլին գնալ են հարկադրել վերջին իրադարձությունները. Մաքսային միությանը միանալու մասին Հայաստանի հայտարարությունը, Եվրասիական միությանը միանալու հարցի դիտարկման հնարավորության մասին Վրաստանի վարչապետի հայտարարությունը, Ուկրաինայի հետ Ռուսաստանի առևտրային պատերազմը և Մոլդովային հասցեագրած Ռուսաստանի բազմաթիվ սպառնալիքները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30