Կեղծ փող իրացնելու նպատակով գնացել է Երևան քաղաքի Երևանյան 2 հասցեում գտնվող Կ. Մ.-ին պատկանող ծաղկի սրահ և վերջինիցս գնել ծաղկեփունջ, որի դիմաց վճարել է հարթ տպագրության եղանակով պատրաստված HB13424915A սերիա-համարի կեղծ 100 դոլար անվանական արժեքով մեկ հատ թղթադրամ ու հեռացել «Արմանդ» տաքսի ծառայության L5304 պ/հ ավտոմեքենայով:
«Այսօր մի տեսակ չի էլ սազի` տղամարդ, թե կին, մեքենա վարել չիմանալն ու վարորդական իրավունքի վկայական չունենալը: Շատ-շատերը գիտեն և ունեն, բայց քիչ չեն նաև մարդիկ, որոնք առաջին անգամ պետք է այդ հարցով դիմեն ճանապարհային ոստիկանություն»,- հայտարարում է ոստիկանությունը:
Մեր դոմիկներն էս շենքերից հարյուր անգամ լավ էին: Ես ընձի ստեղ դեպորտ արած քաղաքացու կարգավիճակում կզգամ: Քաղաքից դեպորտ արեցին, բերեցին էս սիբիրը: Շենքերի աբլիցովկեքն էլ շուռուպեն են հավաքել, դրանք պոկվում, ընկնում են:
Արմավիրի մարզի նորապատ համայնք առանց բժշկական դիմակի անհնար է մտնել: Համայնքը ողջունում է այցելուներին հսկայական աղբակույտերով և այնպիսի տպավորություն ստեղծվում, որ Նորապատում ամիսներ շարունակ աղբահանություն չի իրականացվել:
Դրանք հնարավորություն են տալիս ոչնչացնել քիմիական զենքը ու բացառել դրա օգտագործումը Սիրիայում և կարող են ճանապարհ բացել սիրիական ճգնաժամին խաղաղ ճանապարհով քաղաքական լուծում գտնելու համար:
Գյումրիի Հ.Սարգսյան փողոցի բնակիչների համար կոյուղաջրերի` փողոց լցվելու հետ կապված մշտական խնդիրներն անպակաս են: Թվում է, թե մասնագետները գիտեն իրենց գործը, սակայն այնուամենայնիվ ամիսը մի քանի անգամ այս փողոցի երկայնքով կոյուղաջրերը լցվում ու տարածվում են` ընդգրկելով նաև բնակելի տների նկուղային հարկերը:
«Եթե մինչև սեպտեմբերի 3-ը Հայաստանի վրա կարող էին ազդել երկու աշխարհաքաղաքական կենտրոնները, ապա հիմա հիմնական ազդող ուժը Մոսկվան է, վերջնական խոսքի իրավունքը պատկանում է Մոսկվային և ոչ թե Արևմուտքին»:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 09.05-ին, մի քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ իր տնից գողություն է կատարվել և գողին բռնել են:
Դժվար է հավատալ, որ ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության որևէ անդամ երկրի բարձրաստիճան պաշտոնյա կարող է հանդես գալ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությամբ, որը հակասում է թե ԵԱՀԿ-ի, թե ԵՄ-ի մոտեցումներին:
Մայիսի 20-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել խանութներից մեկից բջջային հեռախոս գողանալու մասին:
Ըստ բժիշկների՝տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Իր մեջ ներառելով էլեկտրոնային կիթառի բոլոր դրական հատկանիշները` DiGuitar էլեկտրոնային կիթառը չունի թերություններ, որոնք բնորոշ են ոչ անոլոգային երաժշտական գործիքներին: Գործիքը, որը ստեղծվել է Anton Weichselbraun-ի կողմից, ունի տվիչների (սենսորներ) կնիք, որը վերլուծում է օգտվողի մատների դիրքը:
Քիչ առաջ Բուդապաշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 66կգ քաշայինների եզրափակիչը, որում ուժերն էին չափում Հայաստանը ներկայացնող Դավիթ Սաֆարյանը և կուբացի Լիվան Լոպեսը:
168.am-ին դիմել են մի խումբ տնտեսվարողներ, ովքեր «երկու քարի արանքում» են հայտնվել այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության հարկում տեղ գտած իրավական «վրիպակի» պատճառով:
Վերջին տվյալներով, ութ մարդ զոհվել է, 12-ը վիրավորվել է: Ավելի վաղ հաղորդվում էր չորս զոհի մասին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված՝ ս.թ. սեպտեմբերի 17-ին, ժամը 07.00-ից մինչև սեպտեմբերի 18-ը, ժամը 07.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 2, 4, 5 նրբանցքների ու Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասի 1-35 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Nokia ընկերությունը հայտարարել է նոր բյուջետային հեռախոսներ` Nokia 108 և Nokia 108 Dual SIM թողարկելու մասին::
Սեպտեմբերի 15-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 166-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բժշկական կենտրոն:
«Ինձ համար հաճելի էր ստանալ այդ պարգեւը: Ես պաշտում եմ ցանկացած մրացանակ եւ այն սնոբների թվին չեմ պատականում, որոնք իրենց կարող են թույլ տալ պարգեւից հրաժարվել»,-ասել է նա:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արկադի Ա.-ին, որը ապրիլի 9-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով՝ խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
Ամբաստանյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ ստորագրությունը չհեռանալու մասին:
Դժվար է գնահատելը, թե ո՞ր ուղղությամբ շարժվելն է ավելի լավ, սակայն, ներկա պահին, իհարկե, մեր գործունեության համար ավելի գրավիչ է եվրոպական ուղղությունը, թեև պրոդուկտներ ունենք, որոնք պետք է ստեղծենք կամ ստեղծում ենք, որոնք կարող են հետաքրքիր լինել նաև ռուսական և ղազախական շուկաներին:
Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի բնակիչները խոստովանում են, որ արդեն հոգնել են իրենց խնդիրների վերաբերյալ դիմել մարզպետարան կամ կառավարություն: Ավելի քան մեկ տասնամյակ է՝ բոլոր գերատեսչություններից նույնաբովանդակ պատասխաններ են ստանում. «Մենք հասկանում ենք ձեր ծանր կացությունը, բայց այս պահին փող չկա, որ խնդիրը լուծենք»:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սմբատ Ս.-ին, որը հուլիսի 15-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
ԱՄՆ-ում սարքի նախնական օնլայն պատվերների ժամանակ նոր iPhone 5C սմարթֆոնի դեղին պատյանով տարբերակը ամենաշատ հետաքրքրությունն է առաջացրել գնորդների շրջանում:
ՄԱԿ-ի փորձագետները այսօր հայտնել են, որ Սիրիայում անցկացրած հետազոտությունների արդյունքում իրենք հանգել են միանշանակ եզրակացության առ այն, որ «Սիրիայում օգոստոսի 21-ին քիմիական զենք է կիրառվել քաղաքացիական բնակչության, այդ թվում երեխաների դեմ»։
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է Սուրբ Գրիգոր լուսավորչ Բժշկական կենտրոն:
Ես կզարմանայի, եթե Ռուսաստանը ճնշում չբանեցներ։ Չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը գերտերություն է, եւ ինքնըստինքյան հասկանալի է, որ նա առաջնորդվում է գերտերությունների խաղի կանոններով։ Ինձ ցույց տվեք որեւէ գերտերություն, որը ճնշումներ չի բանեցրել եւ այժմ էլ չի բանեցնում։ Էլ ի՞նչ գերտերություն, որ ճնշում չբանեցնի։
Նոր Մոսկվայում կալանավորված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամները մինչ այժմ չեն կարողացել խոսել նրա հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Արաբկիրի պահպանության բաժնի ծառայողները Գրիբոյեդովի փողոցի թիվ 21 շենքի մոտ նկատել են ջրատար խողովակներ ապամոնտաժող 3 քաղաքացիների, որոնք գողություն կատարելու կասկածանքով, իրենց «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկվել բաժին: