14 անհայտ միլիարդատերեր, ովքեր հայտնի բրենդերի սեփականատերեր են
Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է այն միլիարդատերերի ցանկը, ովքեր հայտնի բրենդերի սեփականտերեր են, սակայն մարդկանց շրջանում ճանաչված չեն:
1. Մարսել Հերման Տելեշ, Ժարժ Պաուլո Լեման, Կարլոս Ալբերտո Սիկուպիրա: Այս միլիոնատրերին են պատկանում Budweiser, Stella Artois, Hoegaarden, Burger King, Heinz և մի շարք այլ հանրահայտ բրենդեր: Նրանց երեքի ունեցվածը ամերիկյան «Forbes»-ը գնահատում է համապատասխանաբար 9,1 մլրդ, 17,8 մլրդ և 7,9 մլրդ դոլար:
2. Ray-Ban, Oakley հայտնի բրենդերի սեփականատեր Լենոարդո դել Վեկիոն հոր մահից հետո՝ 7 տարեկանից եղել է մանկատանը: Չնայած այդ հանգամանքին` նա կարողացել է հիմնադրել եկամտաբեր մի շարք ընկերություններ: Այսօր նրա ունեցվածքը գնահատվում է 15,3 մլրդ դոլար:
3. BMW ընկերության բաժնետերեր Ստեֆան Կվանդտը, Սյուզան Կլատենը, և Յոհաննա Կվանդտը ևս ամենաքիչ ճանաչված միլիոնատերերի ցանկում են: Նրանց ունեցվածքը գնահատվում է համապատասխանաբար 11,9, 14,3 և 10,6 մլրդ դոլար:
4. 71-ամյա Լի Գոն Հին Samsung ընկերության հիմնադրի երրորդ որդին է: Այժմ նրա ունեցվածքը գնահատվում է 13 մլրդ դոլար:
5. Miller, Grolsch, Pilsner Urquell և այլ ընկերությունների սեփականատեր Ալեքսանդրո Սանտո-Դոմինգո Դավիլան 11,7 մլրդ դոլար արժողությամբ ունեցվածք ունի:
6. Շարլին դե Կորվալո Հայնեկենը Heineken ընկերության հիմնադիր Ժերար Հայնեկենի թոռնուհին է: Նրա ունեցվածքը ամերիկյան «Forbes» ամսագիրը գնահատել է 11 մլրդ դոլար:
7. Ժերեր և Ալեն Վերտհայմերներին է պատկանում հանրահայտ Chanel ընկերությունը: Այն հիմնվել է 1909-ին նրանց պապիկի` Պիեր Վերտհայմերի կողմից: Նա ընկերությունը ստեղծել էր Գաբրիել Շանելի հետ միասին, սակայն աստիճանաբար վերջինիցս գնել էր նրա բաժնետոմսերը: Այժմ, բացի հագուստից` ընկերությունը զբաղվում է նաև օծանելիքի, կոսմետիկայի, զարդերի, ժամացույցների վաճառքով: Եղբայների ունեցվածքը գնահատվում է 8 մլրդ դոլար:
8. Lego ընկերության հիմնադրի թոռը` Կելդ Կիրկ Քրիստիանսենը, 1979-ին՝ 32 տարեկանում սկսեց ղեկավարել ընտանեկան գործը: Որոշ ժամանակ անց, սակայն, նա լքեց այդ պաշտոնը` դառնալով միայն տնօրենների խորհրդի անդամ: Նրա ունեցվածքն այժմ գնահատվում է 7,3 մլրդ դոլար:
9. Hyundai ընկերության բաժնետեր Չոն Մոն Գուն 6,3 մլրդ դոլար արժողությամբ կարողություն ունի:
10. Մարիա Ասունսոն Արամբուրուզաբելան Grupo Modelo ընկերության հիմնադրի թոռնուհին է: Ընկերության հիմնական բրենդերից մեկը Corona-ն է: Այժմ կնոջ ունեցվածքը կազմում է 5 մլրդ դոլար:
11. 1982-ին Լեսլի Վեկսները գնեց Victoria’s Secret ընկերությունը: Այժմ նրա ունեցվածքը կազմում է 4,5 մլրդ դոլար:
12. Radisson, TGI Friday’s ընկերության բաժնետերեր Բարբարա Կարլսոն Քեյջը և Մերլին Կարլսոն Նոլսոնը 4,1 մլրդ դոլար արժողությամբ ունեցվածք ունեն:
13. 1965-ին 17-ամյա Ֆրեդ Դդե Լյուկան բացեց սննդի վաճառքի առաջիձեռք բերելոն կետը` համալսարանում սովորելու համար գումար ձեռք բերելու նպատակով: 1968-ին նրա սննդի ցանցը վերանվանվեց Subway. 10 տարի անց այն արդեն արագ սննդի ավելի քան 100 կետ ուներ: Այժմ Subway ընկերությունը աշխարհի 102 երկրներում արագ սննդի ավելի քան 40.000 ռեստորան ունի: Նրա սեփականատիրոջ ունեցվածքը գնահատվում է 2,6 մլրդ դոլար:
14. Marvel ընկերության ղեկավար Իսահակ Պերլմուտերի ունեցվածքը կազմում է 2,4 մլրդ դոլար: