Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները. ովքեր են ամենաշատը վաստակել այս տարի
Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է ամենաբարձր վարձատրվող Հոլիվուդյան դերասանուհիների ցանկը: Եկամուտները հաշվարկվել են 2012-ի հունիսից մինչև 2013-ի հունիսն ընկած ժամանակահատվածի կտրվածքով:
1. Անջելինա Ջոլին գլխավորում է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը: Նրա եկամուտը «Forbes»-ը գնահատել է 33 մլն դոլար: Դերասանուհին այս տարի կնկարահանվի «Քնած գեղեցկուհու» մասին պատմող ֆիլմում, որի համար կստանա 15 մլն դոլար:
2. Երկրորդ հորիզոնականում հայտնված Ջենիֆեր Լոուրենսը 2013-ին արժանացավ «Օսկարի» լավագույն կանացի դերակատարում անվանակարգում՝ «Իմ ընկերը խելագար է» ֆիլմի համար: Դերասանուհու եկամուտը կազմել է 24 մլն դոլար:
3. «Մթնշաղը» ֆիլմի աստղ Քրիստեն Ստյուարդը մեկ տարվա ընթացքում 22 մլն դոլար է վաստակել: Նախորդ տարի նա գլխավորում էր «Forbes»-ի ցուցակը. այս տարի, սակայն, նրա եկամուտները նվազել են 12,5 մլն դոլարով:
4. Մեկ տարվա ընթացքում չորրորդ հորիզոնականը զբաղեցրած Ջենիֆեր Էնիսթոնը վաստակել է 20 մլն դոլար:
5. «Forbes»-ի ցուցակի ամենաերիտասարդ անդամը` դերասանուհի Էմմա Սթոունը, մեկ տարվա ընթացքում 16 մլն դոլար է վաստակել:
6. Համեմատաբար փոքր բյուջեներ ունեցող ֆիլմերում նկարահանվել սիրող Շարլիզ Թերոնը մեկ տարվա ընթացքում վաստակել է 15 մլն դոլար: Դերասանուհին իր ունեցվածքը կուտակել է ոչ միայն ֆիլմներում, այլև գովաղդներում նկարահանվելով:
7. «Անտեսանելի կողմը» ֆիլմի համար «Օսկարի» արժամշնացած Սանդրա Բուլոկի եկամուտը մեկ տարվա ընթացքում կազմել է 14 մլն դոլար:
8. Դերասանուհի Նատալի Պորտմանի եկամուտը մեկ տարվա ընթացքում կազմել է 14 մլն դոլար:
9. Միլա Կունիսն առաջին անգամ է հայտնվել ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկում: Այս տարի նրա եկամուտը կազմել է 11 մլն դոլար:
10. Ջուլիա Ռոբերտսն այս տարի 11 մլն դոլար է վաստակել: Նրա եկամուտն ապահովել են ոչ միայն ֆիլմերում կատարած դերերը, այլև Lancome բրենդի հետ կնքած գովազդային պայմանագիրը: