Այս տարի Երևանի կոնյակի գործարանը նախատեսում է մթերել 35 հազար տոննա խաղող, ինչը շուրջ 10 հազար տոննայով գերազանցում է անցյալ տարի մթերված խաղողի ծավալը: Մթերման այսպիսի ծավալ չի գրանցվել վերջին 15 տարում:
Այսօր բողոքի հերթական ակցիան տեղի ունեցավ Երևանում` Փակ շուկայի խնդրին նվիրված: «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից»հասարակական շարժման նախաձեռնող խումբը, որն իր երթը սկսեց ՀՀ մշակույթի նախարարության մասնաշենքի մոտից և ավարտեց Փակ շուկայի մոտ:
Բանակի հրամանատարի տեղակալները, ըստ ողղությունների, ներկայացրել են իրականացված աշխատանքների համալիրը, անդրադարձ են կատարել տեղ գտած թերություններին ու բացթողումներին, առաջարկել դրանք շտկելու արդյունավետ ուղիներ:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 15.48-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասիկ գյուղի թիվ 6-րդ փողոցի 32-րդ տունն այրվում է:
Ամերիկահայ գործարարը Էդմոնդ Խուդյանը մի շարք փաստերով ապացուցում է փողերի լվացման հարցում սնանկության գործով կառավարչի կողմից Վլադիսլավ Մանգասարյանին օժանդակելը
«Եվրոպական Ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վարչության Մոսկվայում Մաքսային Միությանը միանալու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի` 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրած հայտարարության և դրան հաջորդող զարգացումների վերաբերյալ.
Ջրահեռացման խողովակի մեջ հայտնաբերվել է F1 տեսակի բեկորային նռնակ, որը փոխանցվել է ոստիկանության աշխատակիցներին:
«Մերսեդես E-230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքից Արարատ գյուղ տանող ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 20-ամյա հեծանվորդի և նրան տեղափոխել հիվանդանոց:
«Իբր եղած հարկերը շատ էինք կարողանում վճարել, հիմա էլ ոռոգման ջրի համար պետք է մի քանի անգամ թանկ վճարենք»,- բողոքում են Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի բնակիչներն ու ավելացնում, որ չեն հասկանում, թե ինչու են ոռոգման ջրի համար իրենք ավելի թանկ վճարում, քան հարևան համայնքները:
Ես հաստատում եմ, որ երեկ երեկոյան նախարար Նալբանդյանն ու հանձնակատար Ֆյուլեն հանդիպել են և քննարկել վերջին զարգացումները, որոնք հստակ ազդեցություն ունեցան ԵՄ-Հայաստան հարաբերությունների վրա: Մենք շարունակում ենք վերլուծել այս նոր իրադրությունը՝ մեր գործընկերների հետ խորհրդակցելով: Այժմ մենք գտնվում ենք ԵՄ անդամ երկրներին այս նոր իրավիճակի մասին տեղեկացնելու և նրանց հետ խորհրդակցելու գործընթացում:
ամը 16:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա Մելանյա Տոնոյանը իր կողմից վարած Mitsubishi Pajero մակնիշի 64 PM 444 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի վարչական շրջանի Հասրաթյան փողոցում գործող Մալաթիա- Սեբաստիա ՓԲԸ Կռունկ ընկերության մոտ գտնվող հանրակացարնի դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա Էդգար Կոստանդյանին:
Վերջերս շատ է խոսվում, որ Ռուսաստանը ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա, որպեսզի նա չնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Չի բացառվում: Իհարկե, խոսքը ձյուդոյի մասին չէ: Սակայն դիվանագիտական հարաբերություններում քաղաքական և ռազմատնտեսական կոշտ միջամտություններն ընդունված են անգամ դաշնակիցների միջև:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, և այլք:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Արագածոտնի մարզում գործող «Գոլդն Գրեյպ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն:
Ես զարմանում եմ մեր տնտեսագետների վրա, ովքեր ասում են, թե Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագրի կնքմամբ ՀՀ տնտեսությունն ավելի արագ կզարգանա: Մենք տնտեսական զարգացման բոլոր օղակները՝ բանկային, վարկային, բյուջետային քաղաքականություն, իրենց դեռ 95-96 թվականներից սկսկած չե՞նք տվել: Տվել ենք, չէ՞, բայց էդ ո՞ր մեկն է զարգացել: Մենք ունե՞նք բանկային համակարգ, որը օժանդակում է ՀՀ տնտեսության արագ զարգացմանը, իհարկե՝ ոչ: Բայց այդ բոլոր օրենքները, չափանիշները նրանց խորհրդատվությամբ, նախագծերով են կազմվել, չէ՞:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտված գործերի թվով Հայաստանը միջին տեղ է զբաղեցնում Եվրախորհրդի երկրների շարքում, այս տարվա ընթացքում Հայաստանն ընդամենը մեկ գործ է տանուլ տվել:
Քիչ առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություն է հրավիրել օպերատիվ ծառայությունների ղեկավար կազմի հետ, որը վերաբերել է քաղաքացիական ակտիվիստների վրա հարձակումների, նրանց դաժան ծեծի ենթարկելու դեպքերին:
Ըստ երևույթին, ԵՄ-ի առաջնորդներն Հայաստանի հետ ասոցացման գործարք կնքելը դիտարկում էին որպես դիվանագիտական հաղթանակ:
ՀՀ իշխանությունները, հանձին՝ ՀՀ ոստիկանության, նման գիտակցված անգործության գործելակերպով ակնհայտորեն հովանավորում են ՀՀ քաղաքացիների նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնող հրոսակախմբերին և անմիջական, քաղաքական պատասխանատվություն են կրում այդ բռնությունների համար:
Կազմակերպության երկու անդամներն էլ, չհարելով որևէ քաղաքական կուսակցության, երկար տարիներ հանդիսանում են հասարակական ակտիվիստներ և իրենց հասարակական գործունեության ընթացքում երբեք դուրս չեն եկել օրինականության շրջանակներից:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ հաստատել է հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի կազմը, որում ընդգրկվել են.
Այսօր ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը այցելեց թիվ 1 համալսարանական հիվանդանոցում գտնվող ակտիվիստներ Հայկակ Արշամյանին և Սուրեն Սաղաթելյանին:
Երեկվանից ո’չ ԱԱԾ-ն, ո’չ ՀՀ ոստիկանությունը, ո’չ էլ իրավական ու իշխանական շրջանակները չեն արձագանքում ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի պահվածքին, երբ ակցիայի մասնակից, ցուցարար քաղաքացուն նա վիրավորեց` անվանելով «ոչխար»:
ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել Ստփանավանում օրեր առաջ տեղի ունեցած սպանության մասին:
Մի կողմից պետք է բարեփոխումները շարունակենք՝ հասցնենք տրամաբանական ավարտին, մյուս կողմից էլ պետք է կարողանանք նոր գործընթացը, որն սկսել ենք կապված Մաքսային միության հետ, առաջ տանել. մենք հսկայական աշխատանք ունենք կատարելու՝ մինչև 50 լուրջ փաստաթղթեր պետք է տանենք Ազգային ժողով:
Մաքսային միությանը միանալու մասին պաշտոնական Երևանի որոշումը «զարմացրեց ողջ աշխարհին ու հատկապես Եվրոպային, որովհետև այն անսպասելի էր»։
Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը` նոր իրավիճակի հետ կապված: Սակայն, այդուհանդերձ, Մաքսային միությանը միանալու Հայաստանի ընտրության ֆոնի վրա դժվար է պատկերացնել նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նախատեսված էր` ըստ բանակցությունների արդյունքների:
Մենք նույնպես հակված ենք նրան, որ շարունակենք խորհրդակցությունները մեր հայ գործընկերևների հետ:
Խիստ կասկածելի է, որ Ռուսաստանից ներմուծվող ապրանքների գները կէժանանան՝ հաշվի առնելով տնտեսության մոնոպոլացված վիճակը և այն իրականությունը, որ գնի էժանացման գործոնների ազդեցությունը սպառողների վրա գրեթե չի անդրադառնում:
Պարզ բան է՝ չընտրված իշխանությունը երբեք քաղաքացու հետ իրեն քաղաքավարի չի պահելու: Միայն ընտրված իշխանությունը գիտի, որ իր մանդատով ինքը պարտական է քաղաքացուն: