Այս պահին Մելիք Ադամյան փողոցում՝ ՀՀԿ գրասենյակի մերձակայքում, դեռևս շարունակվում է ակտիվիստների և քաղաքացիների բողոքի ակցիան:
Այս տարի Հայաստանի հինգ համալսարաններ բարձրացրել են ուսման վարձավճարները: Չնայած համալսարանների ռեկտորները տարբեր պատճառաբանություններ ներկայացրեցին վարձավճարների բարձրացման վերաբերյալ, մի խումբ ակտիվիստներ սկսեցին բողոքի ակցիաներ անցկացնել` պահանջելով չեղյալ համարել վարձավճարների բարձրացման մասին որոշումը:
Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները ընդունել են մի քանի որոշումներ, որոնք առնչվում են Եվրոպական Միության հետ Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրերին, ինչպես նաև Մաքսային և Եվրասիական միություններին Հայաստանի միանալու վերաբերյալ:
Հանրապետության Նախագահը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել է նաև ս.թ. սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնություն իր աշխատանքային այցի մանրամասները:
Ռուսաստանի ճնշումն իր ռազմավարական գործընկերոջ վրա հարված է Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը: Սա նաև ցույց է տալիս Հայաստանի իշխանության թուլությունը, որովհետև նա այսքան հեշտությամբ է տեղի տալիս:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 1975 թ. ծնված Արշակ Հ.-ին, որը 2009 թ. փետրվարի 3-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրահանգով ոստիկանության բաժանմունք բերման ենթարկեցին ակտիվիստներից մեկին: Ըստ Օսիպյանի՝ նա չի ենթարկվել ոստիկանի հրահանգին:
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.79 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.19%-ով կամ 0.79 դրամով։
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի Կովկասյան հարցերի եւ տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն պարոն Ջոն Մարկ Պոմերշեյմի հետ:
Ժամը 17:00-ին քաղաքացիական ակտիվիստները ՀՀԿ գրասենյակի մոտ նախատեսում էին ակցիա անցկացնել ընդդեմ Հայաստանի՝ ընդդեմ Մաքսային միության անդամակցության։ Սակայն ոստիկանները խիստ հսկողություն են սահմանել ՀՀԿ գրասենյակի շրջակայքում:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես Ա-160» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքում, տանը կից ավտոտնակից ավտոմեքենան դուրս բերելու ժամանակ, վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
ՀՀ կառավարությունը համաձայնել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող «Ռադիո» ՓԲԸ բաժնետոմսերի ուղղակի վաճառքի արդյունքում Նորատուսի համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված մոտ 31 մլն դրամն ուղղել Նորատուսի Վ. Մամիկոնյան փողոցի հիմնանորոգմանը:
Քանի որ Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության կողմից մշակված oրենսդրական ձևաչափ է, մենք իրավասու չենք մեկնաբանել, թե Հայաստանի` եվրասիական Մաքսային միությանը անդամակցելու որոշումը ինչ առանձնահատուկ ազդեցություն կունենա ԵՄ Ասոցացման համաձայնագրի առնչությամբ:
«Եթե մենք ուզում ենք դառնալ տեխնոլոգիապես առաջատար երկիր, մենք, իհարկե, պետք է մտնեինք Եվրամիություն»,- ասաց սոցիոլոգը` նշելով, որ դա ընտրության խնդիր է՝ նայած, թե Հայաստանն ինչ գերխնդիր է դնում իր առջև:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա որոշմամբ հիմնադրել է կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ, հաստատել դրա կանոնադրությունը: Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնական նպատակը պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների` ճշգրտված տարեկան գնաճով վերադարձելիություն երաշխավորող ֆոնդի կառավարումն է:
Այս մասին այսօր հայտնել է Էստոնիայի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Օգոստոսի 31-ին, ժամը 01-30-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ այսօր իմացանք, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն)։ Անկախ այն բանից, թե ինչ պատիժ կսահմանվի մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում բժշկին ծեծի ենթարկողների նկատմամբ, փաստն ինքնին դատապարտելի է։
Վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայի էներգետիկ հզորությունն աճել է 10 տոկոսով, իսկ էլեկտրակայանների քանակը՝ 17 տոկոսով:
Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միություն մտնողները զրկվում են ազատ առևտրի այլ գոտիների միանալու հնարավորության վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելուց:
ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում երեք տարով երկարաձգել է «Ախթամար» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Ընկերությունը զբոսաշրջության զարգացմանն ուղղված իր ներդրումային ծրագիրը սկսել է 2009 թվականին` ներմուծելով Սևանի թերակզում ճոպանուղի կառուցելու և շահագործելու տեխնիկական միջոցներ:
Հակառակորդի կողմից արձակված գնդակից տուժել է գյուղի դպրոցը. «Դպրոցի ապակին է ջարդվել»,- ասաց համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանը՝ նշելով, որ արձակված գնդակներից մեկը դիպել է նաև տարածքում գտնվող «Պազ» մակնիշի մի մեքենայի:
Ռոուհանին ընդգծել է, որ Իրանի ԱԳՆ-ը պատրաստ է «Վեցյակի» հետ բանակցություններին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Վարդուշ Ղ.-ի սկեսրայրը` 1939 թ. ծնված Յուրիկ Թ.-ն, իրենց ննջասենյակում, վիճաբանության ժամանակ, կացնով հարվածել է իր և սկեսուրի` Զեմֆիրա Մ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
«Մեր մոտ ամեն 6-7-րդ ընտանիքը ապրում է Ռուսաստանից եկած գումարների շնորհիվ, եթե համեմատենք մեր բյուջեի հետ, որը 2.5 մլրդ է, պատկերացրեք, թե ինչ մեծ գումար է գալիս Ռուսաստանից»,- ասաց Ա. Ադիբեկյանը` նշելով, որ սա ևս մի փաստարկ է, որ եթե հանրաքվե լինի, ապա, բնակչության մեծ մասը, որ ապրում, սնվում և ձմռանը տունը ջեռուցում է Ռուսաստանից եկած գումարների հաշվին, միանշանակ կլինի Ռուսաստանի օգտին:
«Սրանից հետո ձեռքով չկպնեք»,- Կոմիտաս 5-ում ծառայություն իրականացնող ոստիկաններին, ըստ panorama.am-ի՝ ասել է բազմաբնակարան շենքի շինարարության դեմ պայքարի ելած ակտիվիստ աղջիկներից մեկը:
Այս լուսանկարներն արված են Լոռու մարզում, որոնցից պարզ երևում է, թե ինչպես են կենդանիները սնվում աղբարկղերից:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննության է առնվել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարտին Սարգսյանը
Սիրիական խնդրի լուծման համար անհրաժեշտ են քաղաքական միջոցներ:
Ս.թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի պաշտոնը ժողովրդի իշխանության յուրացման միջոցով զբաղեցնող Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ` ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպումից հետո, անակնկալ հայտարարություն է արել այն մասին, իբրև թե Հայաստանը ցանկություն ունի միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում:
Մաքսային միության մաս կազմելու Երևանի պաշտոնական համաձայնությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձի համազոր երևույթ չի նկատվում, երբ հաշվի ենք առնում Ռուսաստանի հետ Հայաստանի հատուկ ռազմավարական գործընկերությունը, մեր երկրի երկկողմանիորեն շրջափակված լինելը և տասնամյակների ընթացքում ուժանյութի, կապի, հաղորդակցության և մանավանդ ռազմական ոլորտներում Մոսկվայի հետ Երևանի կնքած պայմանագրային համաձայնությունների չափերն ու տարողությունները: