Էրդողանն այսօր վերստին հանդիպելու է Օբամայի հետ

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր վերստին հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Երեկ նրանք արդեն իսկ հանդիպել են Սանկտ Պետերբուրգում մեկնարկած G-20-ի գագաթաժողովի շրջանակներում: Գագաթաժողովն իր աշխատանքներն ավարտելու է այսօր, և մինչ այդ Էրդողանը ևս մեկ հանդիպում է ունենալու Օբամայի հետ:

Լրագրողների հետ զրույցում Էրդողանը հայտարարել է, որ շատ հագեցած հանդիպում է ունեցել Օբամայի հետ: Հանդիպման ժամանակ նրանք քննարկել են Սիրիայի հարցը և մասնավորապես քիմիական զենքի կիրառման հարցը: Էրդողանն Օբամային կոչ է արել լուռ չմնալ այդ միջադեպի մասին:

Օբաման իր հերթին պատասխանել է, որ խոսք չկա, որ Սիրիայում կիրառվել է քիմիական զենք, սակայն այդ հարցում ՄԱԿ ԱԽ-ին համոզելը հնարավոր չէ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30