Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը մերժել է Ստոկհոլմում Իրանի դեսպանատան աշխատակցի հասցեին Շվեդիայի մեղադրանքները երկրի ներքին գործերին միջամտելու մասին և արտաքսել է դիվանագիտական ​​ներկայացուցչության աշխատողին՝ ի պատասխան Ստոկհոլմի գործողությունների։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ-ն:

Նշվում է, որ Իրանի արտգործնախարարությունը կանչել է Շվեդիայի դեսպանին և նրան վճռական բողոք հայտնել Թեհրանի նկատմամբ Ստոկհոլմի ապակառուցողական քաղաքականության կապակցությամբ։«Այդ հանդիպման ընթացքում մերժվել են Իրանի հասցեին Շվեդիայի անհիմն մեղադրանքները, ներառյալ այդ երկրի գործողությունները՝ կապված Ստոկհոլմում Իրանի դեսպանատան իրանցի դիվանագետներից մեկի հետագա աշխատանքը խոչընդոտելու հետ», – նշվում է Իրանի դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։

Իրանի ԱԳՆ-ն նաև Շվեդիայի դեսպանին հայտնել է, որ Թեհրանում այդ երկրի դիվանագետներից մեկն «ակնհայտ պատճառներով, որոնք պարզաբանվել են նրան, պետք է Իրանը լքի 48 ժամվա ընթացքում»։

Սեպտեմբերի 16-ին Շվեդիայի ԱԳ նախարարությունը կանչել էր Իրանի դեսպանին։ Գերատեսչությունում նրան հայտնել էին, որ Ստոկհոլմում Իրանի դեսպանատան աշխատակցին առաջարկվել է լքել երկիրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930