Սեպտեմբերի 3-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի մոտից, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, բաժին են ներկայացրել 1977 թ. ծնված Վարդան Հ.-ին և նույն վայրից` մարմնավաճառներ՝ 1985 թ. ծնված Լուսինե Բ.-ին ու 1979 թ. ծնված Սիրուշ Ս.-ին:
Հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը միշտ երազել է դիվանագետ դառնալ: Երիտասարդ տարիքում նա ընդունվել է Քաղաքական գիտությունների բաց համալասրան, սակայն շուտով հեռացել է այնտեղից և սկսել զբաղվել է հագուստի դիզայնով:
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Արմավիր քաղաքի բնակիչ Ռազմիկ Խաչատրյանի կողմից 2013 թվականի մայիսի 22-ին Արմավիր քաղաքում գտնվող «Ցեզար» գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Այսօր՝ սերտեմբերի 3-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 410 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.37%-ով կամ 1.5 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 200 հազար դոլար։
Ամենամեծ հարստությունը մարդիկ են, ողջ մարդիկ, որոնք միայն ու միայն ողջ վիճակում կարող են տեր կանգնել թե՛ նյութական, թե՛ հոգևոր ժառանգությանը:
Ամիսներ առաջ հայտարարված մրցույթին մասնակացության հայտ էին ներկայացրել բացառապես երկուսը` Սիսիանն ու Էջմիածին քաղաքները:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը, շուկայում ձևավորվող չափագրման գների նկատմամբ զսպող ազդեցություն ապահովելու համար կոմիտեն որոշել է, որ «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը նույն ծառայությունները կմատուցի առավել մատչելի ու կայուն գներով:
«Ես բերած օրվանից առարկել եմ այդ ծրագրին, կոլեգիայի նիստի ժամանակ էլ եմ ասել: Այդ կենդանիները մեր կլիմային չհարմարվեցին: 24 մլն 120 հազար դրամ եմ վճարել: Սկզբում 2 անկածի փողը՝ 3.8 մլն, չէի ուզում տալ, 7 տարի առաջ խոզերի ժանտախտի փոխհատուցման գումարը՝ 15 մլն ֆինանսների նախարարությունը մինչ հիմա պարտք է: Բայց սպառնացին, թե գործ կհարուցեն»,- նշեց Ռ.Ծառուկյանը:
Այս տարի ոռոգման ջուր չլինելու պատճառով Գայ համայնքում հողերի 80 տոկոսը մնացել է անմշակ: Շատերը հրաժարվում են հող մշակելուց` նախընտրելով շինարարությունը կամ արտագնա աշխատանքը: Նրանք, ովքեր հողագործությամբ են զբաղվում, իրենք իրենց անվանում են «կամիկաձեներ»:
«Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն անընդունելի է, որովհետև դա հակասում է ՀՀ սահմանադրությանը»,- ասում է Ալեքսանդր Արզումանյանը
«Թվում է, Հայաստանը կդադարեցնի ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ բանակցությունները եւ դրա փոխարեն կինտեգրվի Ռուսաստանին: 180 աստիճանի շրջադարձ»:
Քաղցր կամ չափավոր կծվության պղպեղից ստացված փոշին կոչվում է «պապրիկա»։ Առավել կծվահամ է C. frutescens պղպեղից ստացվող համեմունքը, որը պարունակում է մինչև 0,5 տոկոս կապսաիցին։
Սեպտեմբերի 10-ին Երևանում տեղի է ունենալու ՍԴՀԿ 20 համագումարը: Սա համահնչակյան երկրորդ համագումարն է, որ անցկացվելու է Հայաստանում: Նախորդ համագումարը տեղի է ունեցել 2009թ.:
«Նորությունը դեռ տարածվել է րոպեներ առաջ, որի մասին մենք տեղեկացել ենք ռուսական մամուլից: Դուք ի՞նչ է, ակնկալում եք, որ մենք մի քանի րոպեում տանք մեկնաբանություն կամ հայտնենք կուսակցության դիրքորոշումը»:
Որևէ մեկն այսօր չի հայտարարել, որ մենք հրաժարվում ենք եվրոպական կառույցների հետ երկխոսելուց: Պարոն նախագահը նշել է, որ որոշումը` մտնել Մաքսային միություն, չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է Եվրոպայի հետ երկխոսելուց:
Ամիսներ առաջ հիմնադրված «Hi-artonline» նախագիծը, որը նպատակ ունի հայ արվեստը ներկայացնել համաշխարհային արվեստի կենտրոններում և խոշոր աճուրդային կենտրոնում, արդեն եվրոպական մի շարք երկրներում ցուցահանդեսներին մասնակցելու հրավերներ է ստանում:
Դիտարկմանը՝ ասում են այստեղ իշխանությունների պատվերը կա, որ տարիներ հետո հիշել է Վազգեն Սարգսյանին՝ Գալուստ Սահակյանը չհամաձայնեց. «Այն տարիներին հեչ պատվերներ չկա՞ր: Այն տարիներին իշխանությունները ի՞նչ էին պատվիրում, որ առասպելացնենք, Կոմանդո՞ս կոչենք»:
Ես կածում եմ, որ Սարգսյանը կանգ է առել «ռեալ պոլիտիկ» ֆորմատի վրա: Գիտե՞ք` ժողովրդական խոսքը՝ «лучше журавль в небе, чем синица в руках»: Կարծում եմ, պարոն Սարգսյանը նախընտրել է առավել պրագմատիկ որոշում կայացնել:
Լարա Ահարոնյանի խոսքով՝ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանի տարածած այն տեղեկատվությունը, թե Կանանց ռեսուրսային կենտրոնը Ազատության հրապարակում երեխաներին օգտագործելով, միասեռականություն և սեռափոխություն է քարոզել, սուտ մատնություն ու զրպարտանք է:
Ռուս ծրագրավորող Լինուքս Տորվալդսը հայտարարել է Linux-ի նոր տարբերակի թողարկման մասին: «Ինչպես նկատել են որոշ մարդիկ, ես շեղվել եմ և չեմ գրել rc7-ի անոնսը»,- ասված է հաղորդագրությունում: Ծրագրավորողը առաջարկել է օգտվողներին »մոռանալ» rc7-ի մասին և ստանալ Linux 3.11-ը:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Պարոնյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում այժմ հոսպիտալացված է 5 անձ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակությունը ԼՂՀ-ի վարչապետ Արա Հարությունյանի և ԼՂՀ-ի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մի քանի արտադրական ձեռնարկություններ:
Երեկ Կարմիր խաչի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ, և ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի հաղորդակցման բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը, հայ ռազմագերին և նրա ընտանիքը փոխանակվել են ընտանեկան բնույթի տեղեկություններով:
Լևոն Անանյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18.00-ից՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14.00-ին՝ Հայաստանի գրողների միության շենքից:
Քարուքանդ վիճակում են գտնվում ինչպես գյուղ մտնող, այնպես էլ գյուղամիջյան ճանապարհները:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակը` Փիթըր Սթանոն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է, որ Եվրոպական հանձնաժողովում ուշի-ուշով հետևում էին Մոսկվայում ընթացող Պուտին-Սարգսյան հանդիպմանը, սակայն ձեռնպահ մնաց որևէ գնահատականից կամ մեկնաբանությունից:
Օբամայի նախագահության երկրորդ շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ լիդերության այս կարևոր նախապայմանները նրա մոտ, մեղմ ասած, կաղում են: Օբամային պակասում է նաև արագ և աներեր գործելու վճռականությունը, որով աչքի էր ընկնում Բուշ-կրտսերը:
Նախօրոք խոսվում էր Ասոցացման համաձայնագրի նախաստորագման մասին: Այս թեման շատ «ծեծվեց», փաստարկներ չբերվեցին, համաձայնագրի բովանդակությունն էլ գաղտնի է պահվում: Մեր իշխանությունները բավական թույլ դիրքերում են արտաքին բեմահարթակում, սա տեսանելի է: Վախեցավ ոչ թե Հայաստանը, այլ իշխանությունը:
Մաքսային միությանը ՀՀ-ի միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո իշխանական կուլիսներում ակտիվորեն սկսել են քննարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտալուտ պաշտոնանկության հարցը: Ըստ այդ խոսակցությունների, Մոսկվան պահանջելու է հեռացնել արևմտամետ համբավ ունեցող Տ.Սարգսյանին: