Հաբիբի կողմից ընդդիմության շարքերն անցնելը պայմանավորված է Արևմուտքի կողմից Սիրիային մոտալուտ ռազմական հարված հասցնելու հետ:
Մեքսիկայի նախագահը դատապարտել է հնարավոր լրտեսական գործունեությունը և ԱՄՆ-ից պահանջում է բացահայտել մեղավորներին, ինչը կօգնի հստակեցնել սեփական դիրքորոշումն այդ հարցում:
Բացի այդ, Բրազիլիան պատրաստ է նաև չեղյալ հայտարարել ԱՄՆ-ի հետ պլանավորած առևտրային գործարքները, որոնց թվում նաև ամերիկյան «Բոինգ» կորպորացիայից 4 միլիարդ դոլարով F-18 Super Hornet մարտական ինքնաթիռների գնման մասին համաձայնագիրը:
Երեկ երեկոյան 20 զինվորական փոխադրամիջոց է ուղարկվել Հաթայ նահանգի Յայլադաղ շրջան:
Գագաթաժողովում Ռուսաստանը ներկայացնելու է մի շարք առաջարկներ, որոնք կոչված կլինեն մոտեցնել այդ խնդիրների լուծումը:
Twitter-ի իր միկրոբլոգում Ռոուհանին անգլերենով բոլոր և մասնավորապես իրանական հրեաներին մաղթել է երջանիկ Ռոշ Հաշանա:
Հեյգելն ընդգծել է, որ իրենք պատրաստել են տարբեր գնահատականներ՝ կախված գործելու տարբերակներից, որը կընտրվի նախագահի որոշմամբ:
Ինչ վերաբերում է Սիրիական ճգնաժամին, ապա հարցը չի կարելի լուծել ռազմական գործողություններով:
Սիրիայում կռվող օտարերկրյա գրոհայիններից մեկը խոստովանել է, որ այդ խմբավորումը կապ չունի ոչ «Ալ Նուսրիի», ոչ «Ալ Քաիդայի», ոչ էլ Մերձավոր Արեւելքում այլ ահաբեկչական կազմակերպության հետ
Սա նշանակում է, որ փաստաթուղթը կներկայացվի քննարկման Սենատի լիագումար նիստում:
Հրշեջ-փրկարարները Պտղնի գյուղի ամառանոցների 2-րդ թաղամասի թիվ 13-րդ տան նկուղումհայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Ընթերցողներից շատերը թերևս առաջին անգամ են լսում այս թմրամիջոցի անունը, սակայն այն վերջերս հայտնվելով շուկայում՝ մեծ պահանջարկ է վայելում հատկապես երիտասարդների և պատանիների շրջանում և մոդայիկ է դառնում։
Բանտարկության ընթացքում նրա պատժաչափը երկու անգամ երկարացվել է՝ այլ դատապարտյալների ծեծելու համար։ Անտիպը նրանցից մեկի հետանցքի մեջ գդալ էր մտցրել, որից նա հրաժարվել էր։
Արարատյան դաշտում ամենախոշորը, թերևս, պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ձկնաբուծարանն է, որտեղ մոտ 8 հեկտար տարածքի վրա կառուցված են ընդհանուր առմամբ շուրջ 2 հեկտար լճեր:
Մենք վերստին ցանկանում ենք ընդգծել, որ ԱՀ-ն և ԽՀԱԱՊ-ն բոլորի համար օգտակար բարեփոխումների հիմք են հանդիսանում, այլ ոչ՝ զրոյական արդյունքով խաղ, և կարող են համատեղվել Անկախ պետությունների համագործակցության անդամների հետ տնտեսական համագործակցության հետ
Երկու երիտասարդներ, ովքեր գնացել են հիվանդանոց` տեսակցելու ծանր հիվանդ հորը, ձերբակալվել են հիվանդանոցից դուրս գալիս եւ միգրացիոն օրենսդրության խախտման համար արտաքսվել երկրից: Հայաստանում նրանց մուտքը թույլ չեն տվել, քանի որ նրանք վաղուց կորցրել են կապերը երկրի հետ:
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության նիստերի դահլիճում փակցված պաստառում վրիպակ կա: Ուշագրավ է, որ մինչ օրս այս գերատեսչության որևէ աշխատակից չի նկատել նախարարություն բառի մեջ բացակայող թ տառը: Henaran.am
Այս գործընթացն իրականացվելու է ՀՀ կառավարության` ՊՈԱԿ-ի մասին օրենքի 5-րդ, 9-րդ և 13-րդ հոդվածների համաձայն:
Google ընկերությունը հայտարարել է, որ Android-ի հաջորդ տարբերակը` Android 4.4-ը, կստանա KitKat անվանումը՝ ի պատիվ հայտնի շոկոլադի, որն արտադրում է Nestle ընկերությունը:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Տիգրան Մ.-ն, որը 2012 թ. օգոստոսի 22-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
Դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքեր են բացահայտվել, որն իր ընդգրկմամբ հավակնում է դառնալ սոցիալական չարաշահումների աղմկահարույց գործերից հետո երկրորդը:
ՀՀ իշխանությունների խոստումների համաձայն` Գյումրիի Մուշ 2 թաղամասի հարևանությամբ` Մուշ 2-2 թաղամասում, մինչև 2013 թվականի հոկտեմբերը բնակարաններ էին կառուցվելու 420 անօթևանների համար, սակայն խոստումն այդպես էլ մնացել է օդում:
«Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցներն իրացնելով օպերատիվ տվյալները, 1991 թ. ծնված Բորիս Մ.-ի բերած և դատապարտյալ, 1989 թ. ծնված Արթուր Յ.-ին հասցեագրած հանձնունքի զննությամբ 5 հատ շաուրմաներից մեկի միջից հայտնաբերվել են թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 4 փաթեթներ, որոնց մեջ առկա էին դարչնագույն, կասկածելի կոշտ զանգվածներ:
Ենթադրվում է, որ Բրյուսելում Նալբանդյանը բացատրություններ կներկայացնի Եվրամիության պաշտոնյաներին՝ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշման առնչությամբ։
Գեղարքունիքի մարզում ընթացքի մեջ է անասնակեր խոտի բերքահավաքը: Մարզպետարանի գյուղատնեսության և բնապահպանության վարչության փոխանցմամբ` արդեն երկու ամիս ընթացող բերքահավաքի արդյունքում մարզի տնտեսություններում կուտակվել է մոտ 380.000 տոննա անասնակեր:
«ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զարյան փողոցի թիվ 22 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 34-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Աբովյան քաղաքը հանրապետության եզակի, կանաչապատ ու գեղեցիկ քաղաքներից է: Նորակառույց Սուրբ Հովհաննեսի անունը կրող եկեղեցին զարկ տվեց զբոսաշրջիկների, նոր մարդկանց այցելությանը դեպի Աբովյան:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության ներկայացուցիչներին՝ տնօրեն Անդրե Անդոնյանին և ավիացիայի գծով տնօրեն Ալեքս Դիխտերին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, գործարար Ռուբեն Վարդանյանը:
Շահում են բոլոր այն հասարակությունները, որոնք իրատեսական մոտեցումներ են ցուցաբերում արդի քաղաքական զարգացումներին և ունենում են մրցունակ մասնակցություն գլոբալացման գործընթացներին՝ ունենալով տեղ և դեր:
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.49%-ով կամ 2 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 100 հազար դոլար։ Հիշեցնենք, որ երեկ նույնպես շատ քիչ քանակի դոլար էր վաճառվել՝ 200 հազար