Հասան Ռոուհանին ամանորյա տոնի կապակցությամբ շնորհավորել է բոլոր հրեաներին
Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Ռոշ Հաշանա (տարեգլուխ, համարվում է, որ Ռոշ Հաշանայի օրը որոշվում է մարդու հաջորդ տարվա ճակատագիրը) տոնի կապակցությամբ շնորհավորել է բոլոր հրեաներին:
Twitter-ի իր միկրոբլոգում Ռոուհանին անգլերենով բոլոր և մասնավորապես իրանական հրեաներին մաղթել է երջանիկ Ռոշ Հաշանա (այսօրվանից սկսվում են տասնօրյա հոգևոր ինքնադիտողությունն ու ապաշխարությունը, հաջորդ 10 օրերը (մինչև դատաստանի օրը) անվանում են «թշուվայի օրեր» («վերադարձի օրեր», Աստծուն վերադառնալու օրեր), ինչն անվանում են նաև «ապաշխարության օրեր» կամ «վախի օրեր»):
Ամերիկյան լրատվամիջոցն ընդգծում է, որ բոլոր հրեաներին շնորհավորանք հասցեագրելն անսովոր երևույթ է Իրանի առաջնորդի համար, որի ղեկավարությունը հաճախ կոշտ հռետորիկա է գործածում Իսրայելի հանդեպ: