ՀՀ կառավարությունը փորձում է կանխարգելել որոշ նոր սերնդի թմրամիջոցների ներկրումը Հայաստան: Խոսքը մասնավորապես համաշխարհային թմրաբիզնեսում «Սփայս» անվամբ հայտնի թմրամիջոցի մասին է:
«Այժմ մի այսպիսի իրավիճակ եղավ` մի կողմից Ասոցացման համաձայնագիրը, մյուս կողմից` Մաքսային միությունը: Երկու կողմն էլ սկսեցին քաղաքական հակասություն տեսնել, որ կա´մ այստեղ պիտի լինես, կա´մ այնտեղ: Հայաստանը պետք է որոշում ընդուներ»:
Մի լուծեք այդ հարցերը միանձնորեն։ Կա ժողովուրդ։ Ինչպես քվեարկեց՝ այդպես էլ կլինի։ Այլապես կամ վատ է լինելու կամ էլ խայտառակվելու ենք։
Սեպտեմբերի 4-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ազգային-եկեղեցական զանազան հարցերի:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ձերբակալվել է Դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանը:
Լրագրողների հետ զրույցում նախագահները նրանց իրազեկում են իրենց վարած բանակցությունների արդյունքների մասին:
Նիստի ավարտից հետո մինչև դատարանի դահլիճից հեռանալը այդ կապակցությամբ իր բողոքն արտահայտեց գործով ամբաստանյալ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը: Նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը լրագրողներին հայտնեց, որ Վ. Սեդրակյանի բողոքը հարուցել է այն, որ նիստը 14 օրով է հետաձգվել. յուրաքանչյուր ոք, ըստ պաշտպանի, ունի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունք:
«Այս պահին խոսել, թե ինչպիսի՞ն կլինի հանձնաժողովը, ճիշտ չէ: Այս հարցով, համոզված կարող եմ ասել, որ հանձնաժողովի անդամներից և ոչ մեկից, բացառությամբ նախագահի, սպառիչ պատասխան ստանալ չեք կարող: Մենք դեռ չենք հավաքվել, նպատակները չենք պարզվել: Պարզապես առաջարկել են ընդգրկվել»,- նշեց «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Ղազինյանը:
Այս մասին այսօր Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսիյանչիչը:
Պարոն Սարգսյանի հեռանալու հրամայականը Գուբեռնատորի կարգավիճակ ինքնակոչ ստանձնած Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Հակապետական հայտնի արձանագրություններից, կազմակերպված հանցագործությամբ գողացված ընտրություններից, հակաքաղաքացիական շարունակվող բռնաճնշումներից, իսկ հիմա էլ Կրեմլում մեր Հանրապետության ինքնիշխանության դեմ միանձնյա արձակած որոշումից հետո՝ Հայաստանի սահմանադրությունն ու ազգային շահը ստեղծված արտակարգ դրությունից այլ ելք չեն հանդուրժում: Թող Արեւելքը շատ չոգեւորվի, ոչ էլ Արեւմուտքն անտեղի […]
Հայաստանի իշխանություններից պահանջում ենք երկրի համար նման ճակատագրական որոշումներ կայացնելիս տեղեկացնել հասարակությանն ու որոշման մասնակից դարձնել քաղաքական ուժերին։ Այժմ, երբ նախատեսվում է սկսել Մաքսային միությանը մաս կազմելու գործընթաց, անհրաժեշտ է հարգել այս գործելաոճը։
Մաքսային միությանը միանալու մասին Հայաստանի որոշումը զարմացրել է ԵՄ-ին:
Հարցին, թե ինչո՞ւ են ինքնիշխան երկրի ղեկավարին շանտաժի ենթարկել և արդյոք իսկապես եղե՞լ են ճնշումներ, իշխող կուսակցության խոսնակը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ կոռեկտ չէ, որ այս կամ այն երկրի նախագահի անունից խոսի այլ երկրի պաշտոնյան։ Մենք գնացել ենք մեր պետական շահի գերակայությունից ելնելով»։
20 տարվա վաղեմության տեսանյութը պատմում է 1993թ. ադրբեջանցիների զինված խմբի վնասազերծման մասին։ Վլ. Գասպարյանն այդ ժամանակ ՆԳ Սևանի տարածաշրջանային վարչության պետն էր, իսկ Ն. Գրիգորյանը վարում էր 02 հաղորդաշարի հեղինակն ու վարողը։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 6-ին ժամը 09.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Մաքսային միության մեջ մտնելու որոշումը շրջադարձ է Հայաստանի քաղաքականությունում:
«Օպել» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Վանաձոր ճանապարհի 22-րդ կմ-ին հարվածել է ճանապարհի երթևեկելի մաս դուրս եկած ձիուն, իսկ ավտոմեքենայի հետևից ընթացող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել»-ին: «Օպել»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մեծ է նրա ավանդը մեր լրագրության, հրապարակախոսության, թարգմանական գրականության հարստացման, ինչպես նաև հրատարակչական և գրական կյանքի կազմակերպման գործում:
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել գնդապետ Տիրան Խաչատրյանին Հայաստանի Զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ նշանակելու, իսկ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանին՝ այդ պաշտոնից ազատելու և Հայաստանի պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին:
Մեր իշխանության գալուց հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները զգալիորեն առաջ են գնացել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը և Նախագահի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաներ:
Սիրիայում ու նրա շուրջ բռնությունների էսկալացիայի դեպքում Իսրայելի իշխանությունները պետք է Պաղեստինի ինքնավարության բնակիչներին մատակարարի հակագազեր:
«Իսկ ինչ-որ մեկի համար հստա՞կ է, թե ինչն է դրվելու բարեփոխման: Եթե չկա օրակարգ, կա ընդամենը հանձնաժողով ստեղծելու մասին որոշում, ապա ի՞նչն է դրվելու հանրաքվեի»,- արձագանքեց նա, ապա ավելացրեց, որ երբ կլինեն այս հարցերի պատասխանները, այդ ժամանակ կուսակցությունը հստակ կհայտնի իր դիրքորոշում՝ ինչն է ընդունելի, ինչը՝ ոչ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Երբ ես ընդդիմության մեջ էի, ես անում էի կտրուկ հայտարարություններ:
«Եվրամիություն-Հայաստան ասոցացման համաձայնագրի հնարավոր նախաստորագրման փաստն ինքնին արժեզրկված է»,- «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նշում է կովկասյան խնդիրներով զբաղվող ամենահեղինակավոր ռուսաստանցի փորձագետներից մեկը` ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան Վադիմ Դուբնովը:
Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին առաջարկում է բանկային ծառայությունների և գործիքների ներկայացման նոր ծառայություն:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կենդանիների բուծման և կերակրման ամբիոնի դասախոս, դոցենտ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու` նույն համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արամ Մուրադյանը:
Այսօր Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրի դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու երեկվա հայտարարությունների կապակցությամբ, որի ընթացքում բախում են եղել ոստիկանների և քաղաքացիների միջև։
Զեկույցում հիշեցվում է, որ տվյալ գործընթացը մեկնարկել է մայիսի սկզբին, սակայն մեծ հաշվով ցայժմ առաջընթաց չի գրանցվել: